Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Արագ և համեղ նախաճաշի 5 տարբերակ

Առաջարկում ենք ամենարագ և համեղ նախաճաշերի բաղադրատոմսերը, որոնք կօգնեն տնտեսել Ձեր թանկագին ժամանակը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր առավոտ մեզ մտահոգում է մեկ հարց` ի՞նչ պատրաստել նախաճաշին։ Առաջարկում ենք ամենարագ և համեղ նախաճաշերի բաղադրատոմսերը, որոնք կօգնեն տնտեսել Ձեր թանկագին ժամանակը։

1. Դդմիկով ու պանրով սենդվիչներ 

Բաղադրիչներ

  • Դդմիկ կամ ցուկինի - 500 գր
  • Ձու - 1 հատ
  • Ալյուր - 50 գր
  • Մոցարելա պանիր - 70 գր
  • Թարմ կամ չորացրած սխտոր – ըստ համի
  • Աղացած սև պղպեղ – ըստ համի
  • Աղ – ըստ համի
  • Բուսայուղ (անհրաժեշտության դեպքում) – թավային քսելու համար

Պատրաստման եղանակը

Քերիչով անցկացված դդմիկին ավելացնել ձու, պղպեղ, աղ, ցանկության դեպքում` սխտոր, այնուհետև ավելացնել ալյուր, խառնել` միատարր ու խիտ զանգված ստանալու համար: Թավան ծածկել յուղաթերթով, անհրաժեշտության դեպքում քսել բուսայուղ: Դդմիկից պատրաստած խմորը կիսել 4 մասի և դնել թավայի վրա: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել 20 րոպե: Թխված դդմիկի կտորի վրա դնել պանրի շերտիկներ ու ծածկել երկրորդ կեսով։ Այնուհետև դդմիկի սենդվիչները մի քանի րոպեով դնել ջեռոց, որպեսզի պանիրը հալվի: Մոցարելայով դդմիկի սենդվիչները պատրաստ են:

2. Արագ շարլոտկա դարչինով (թավայի վրա)

Բաղադրիչներ

  • Խնձոր (խոշոր) –  2 հատ
  • Ցորենի ալյուր – 80 գր
  • Շաքարավազ – ½ բաժակ
  • Ձու – 3 հատ
  • Փխրեցուցիչ – 2/3 թ.գ.
  • Աղացած դարչին – ըստ համի
  • Կարագ – 60 գր

Պատրաստման եղանակը

Ձվերը կոտրել թասիկի մեջ, ավելացնել շաքարավազի ընդհանուր քանակի մոտ 2/3-ը, խառնել, այնուհետև ավելացնել ալյուր և փխրեցուցիչ, լավ խառնել մինչև միատարր զանգված ստանալը:

Տաքացնել թավան միջին կրակի վրա և հալեցնել կարագը, այնուհետև ավելացնել  մնացած շաքարավազը և խառնել: Ավելացնել խորանարդիկներով կտրատած խնձորը և դարչինը, տապակել 1 րոպե: Խնձորի վրա ավելացնել խմորը, իջեցնել կրակը, ծածկել կափարիչով և պատրաստել շարլոտկան մոտ 7-10 րոպե: Վերջում փայտե ձողիկով ստուգել խմորը եփել է, թե ոչ։

3. Շոկոլադե քափքեյք բաժակում

Բաղադրիչներ

  • Վարսակի փաթիլներ – 40 գր
  • Սև սուրճ – 30 մլ
  • Կաթ (1% յուղայնության) – 30 մլ
  • Ձվի սպիտակուց – 1 հատ
  • Կակաո – 1 թ.գ.

Պատրաստման եղանակը.

Խառնել վարսակի փաթիլները, կաթը, սպիտակուցը, կակաոյի փոշին, թարմ պատրաստած սուրճը: Ըստ համի ավելացնել քաղցրացուցիչ, դա կարող է լինել սովորական շաքարավազ կամ շաքարի ցանկացած փոխարինիչ:  Սովորական բաժակի վրա քսել ձեթ, լցնել ամբողջ խառնուրդը, առավելագույն տաքության վրա դնել միկրոալիքային վառարան 2 րոպեով: Արագ քափքեյքը պատրաստ է:

4. Գազարով և խնձորով յուղաբլիթներ

Բաղադրիչներ

  • Խնձոր – 150 գր
  • Գազար – 80 գր
  • Վարսակի փաթիլներ – 3 ճ.գ.
  • Ցորենի ալյուր – 2 ճ.գ.
  • Եգիպտացորենի ալյուր – 1 ճ.գ.
  • Կեֆիր (2,5 % յուղայնության) - 100 մլ
  • Ձու - 1 հատ
  • Չամիչ - 1 ճ.գ.
  • Շաքարավազ – 1–2 ճ.գ.
  • Փխրեցուցիչ – 1 թ.գ.
  • Վանիլին – մեկ պտղունց
  • Դարչին –  ½ թ.գ.
  • Բուսայուղ – 2-3 ճ.գ.

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլների վրա ավելացնել կեֆիրն ու թողնել 10 րոպե: Այնուհետև հարել ձուն ու շաքարավազը: Մաքրել գազարը և խնձորը ու քերել քերիչով: Հարած ձվի վրա ավելացնել վարսակի փաթիլներով կեֆիրը, վանիլինը, դարչինն ու փխրեցուցիչը: Այդ զանգվածին ավելացնել գազարը, խնձորը, չամիչն ու խառնել: Հենց թասիկի մեջ ավելացնել ալյուրի երկու տեսակը և կրկին խառնել: Պետք է ստացվի միջին խտության խմոր:

Բուսայուղով տաքացված թավայի մեջ դնել խմորի 1-2 ճ.գ.` ստանալով յուղաբլիթներ: Յուրաքանչյուր կողմը տապակել 3-5 րոպե:

5. Թունա ձկով և ավոկադոյով սենդվիչ

Բաղադրիչներ

  • Ավոկադո – 1 հատ
  • Պահածոյացված թունա ձուկ – 1 բանկա
  • Տոստերի համար նախատեսված սպիտակ հաց –  6 կտոր
  • Լոլիկ – 1 հատ
  • Ծովի աղ – դանակի ծայրով
  • Հազար – 6 թերթիկ
  • Թարմ աղացած սև պղպեղ – դանակի ծայրով
  • Մաղադանոս – 6 ցողուն
  • Կիտրոնի հյութ – 1 ճ. գ. Քաղցր կարմիր սոխ – 1 գլուխ

Պատրաստման եղանակը

Տոստերի օգնությամբ չորացնել հացը, կտրել եռանկյունաձև: Մաքրել ավոկադոն, հեռացնել կորիզը, ճզմել` պատրաստելով խյուս: Մանր կտրատել մաղադանոսը, ավելացնել աղը, պղպեղն ու կիտրոնի հյութը ու լցնել ավոկադոյի վրա։

Տոստի կեսերից մեկի վրա դնել հազարի թերթիկը, լոլիկի կտորները, սոխի օղակները և ավոկադոյից պատրաստած խյուսը: Պատառաքաղով մի փոքր ճզմել թունա ձուկն ու ավելացնել խյուսի վրա: Ծածկել տոստի երկրորդ կեսով:

Բարի ախորժակ։

Share:
Նախորդ նյութը

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

Հաջորդ նյութը

Ռուսական գաստրո շաբաթ Հայաստանում. միջոցառումների ժամանակացույց, մասնակիցներ և անակնկալներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

ԹԵՍՏ. Նյոկկի, Սևիչե կամ Տարտյուֆո. գուշակեք ճաշատեսակի անվանումը, որը նույնիսկ դժվար է արտաբերել

post-image
Սնունդ

Օգտակար նախաճաշ. համեղ փանքեյք մեղրով և հատապտուղներով

post-image
Սնունդ

ԱՄՆ–ում կցուցադրվի հայկական խոհանոցի մասին պատմող հաղորդում

post-image
Սնունդ

Հայկական ընկերությունը պատրաստվում է նվաճել Ուկրաինայի food շուկան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8713

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6471

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5859

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"