Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Ամենաձմեռային խմիչքը. գլինտվեյնի վեց յուրահատուկ բաղադրատոմս

Գլինտվեյնի վեց յուրահատուկ բաղադրատոմս, որ կօգնեն ձեզ տաքանալ ձմռան ցուրտ երեկոներին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գլինտվեյնը, թերևս, ամենաձմեռային ու ամանորյա խմիչքն է, որի բույրը միանգամից պարուրում է հարմարավետությամբ և ստեղծում հատուկ տրամադրություն։ Այս խմիչքի պատրաստման բազում եղանակներ կան. ամեն ինչ կախված է ձեր ճաշակից և նախապատվությունից։ Մենք առաջարկում ենք այս անուշահամ խմիչքի վեց հասարակ բաղադրատոմս Big Picture-ից, որոնք դուք կարող եք պատրաստել տանը։

Ոչ ալկոհոլային գլինտվեյն

Բաղադրիչներ 4 բաժնի համար

  • Ջուր՝ կես բաժակ
  • խաղողի հյութ՝ 3 բաժակ
  • չամիչ՝ 2 ճաշի գդալ
  • կես խնձոր
  • նարնջի կեղև՝ 2 ճաշի գդալ
  • կիտրոնի կեղև՝ 2 ճաշի գդալ
  • դարչին՝ 1 թեյի գդալ
  • մեխակ՝ կես թեյի գդալ
  • հիլ (кардамон)՝ մի պտղունց
  • կոճապղպեղ՝ 1գ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ (ոչ ալյումինե) լցնել բոլոր բացադրիչները և խառնել։ Դնել սալօջախին, բայց չեռացնել։ Հետո վերցնել կրակից և թողնել մի քանի րոպե, որպեսզի թրմվի։

Նարնջով և մեղրով գլինտվեյն

Բաղադրիչներ 5 բաժնի համար

  • 2 խնձոր
  • 2 նարինջ
  • 1 կիտրոն
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ դարչին
  • անիսոն և մեխակ՝ ըստ ճաշակի
  • կոճապղպեղի արմատ
  • 1լ կարմիր անապակ գինի

Պատրաստման եղանակը

Խնձորը կտրատել, նարինջների հյութը քամել, մանր քերիչով քերել կոճապղպեղը (մոտ 3-4 սմ կտոր)։ Խնձորի և նարնջ հյութի վրա քամել կիտրոնը, ավելացնել կիտրոնի քերած կեղևը և խառնել (կարելի է հետո հանել կիտրոնի կեղևը)։ Դրանից հետո ամբողջ զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մեխակը, անիսոնը և դարչինը, վրան լցնել մեղրը և կարմիր գինին ու դնել մարմանդ կրակին։ Կաթսան վերցնել կրակից մինչև եռալը և թողնել մի քանի րոպե, որ թրմվի։

Գլինտվեյն նարնջով և սպիտակ գինով

Բաղադրիչներ 4 բաժնի համար

  • սպիտակ անապակ գինի՝ մեկ շիշ 0,7
  • ջուր՝ կես բաժակ
  • մեկ նարինջ
  • շաքարավազ՝ 100գ
  • դարչինի մեկ փայտիկ
  • երեք մեխակ

Պատրաստման եղանակը

Նարնջի շերտերը լցնել կաթսայի մեջ, ավելացնել համեմունքները և շաքարավազը, վրան ջուր լցնել և դնել միջին կրակին։ Խառնել այնքան ժամանակ մինչև սկսի եռալ, պտղամիսը հանել։ Դրանից հետո հեղուկին ավելացնել գինին և տաքացնել սալօջախի վրա՝ չթողնելով, որ եռա։

Գլինտվեյն մուգ գարեջրով

Բաղադրիչներ 4 բաժնի համար

  • Մուգ գարեջուր՝ 1լ
  • մեղր՝ 5 թեյի գդալ
  • մեկ նարինջ
  • մեկ կիտրոն
  • դարչինի մեկ փայտիկ
  • մշկընկույզ՝ 0,5գ
  • հիլ (кардамон)՝ 1գ
  • կոճապղպեղ՝ 5գ
  • երեք հատիկ մեխակ

Պատրաստման եղանակը

Գարեջուրը լցնել կաթսայի մեջ և տաքացնել մինչև առաջին պղպջակների հայտնվելը։ Ավելացնել համեմունքն ու մեղրը, խառնել և նորից դնել միջին կրակին։ Ամենավերջում ավելացնել դարչինը և նարնջի օղակները։ Բաց գույնի գարեջուրը ևս կարելի է օգտագործել, բայց համը յուրահատուկ և սուր կլինի, դրա համար ավելի լավ է գլինտվեյնը պատրաստել պորտեր և ստաուտ տեսակի գարեջրից։

Սրճային գլինտվեյն կոնյակով

Բաղադրիչներ 4 բաժնի համար

  • կարմիր անապակ գինի՝ 0,7լ
  • կոնյակ՝ կես բաժակ
  • սուրճ էսպրեսո 1,5 բաժակ
  • շաքարավազ՝ 150գ

Պատրաստման եղանակը

Սուրճը եփել, որից հետո բոլո բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակին։ Խառնել շաքարավազը, եռացնել, ինչից հետո վերցնել կրակից և թողնել, որ թրմվի։ Կոնյակը պարտադիր չէ, որ ամենաթանկը լինի, բայց և անորակ չլինի։ Այդ դեպքում այն, խառնվելով սուրճին,  կհաղորդի գլինտվեյնին հիանալի բույր՝ շոկոլադե թեթևակի դառնահամությամբ։ 

Հապալասով գլինտվեյն

Բաղադրիչներ 4 բաժնի համար

  • պորտվեյն՝ 0,7լ
  • հապալասի հյութ՝ 4 բաժակ
  • նարնջի հյութ` 1 բաժակ
  • ջուր՝ կես բաժակ
  • շաքարավազ՝ 1 ճաշի գդալ
  • հատիկավոր սև պղպեղ՝ 4 հատիկ
  • կոճապղպեղի արմատ՝ 40գ
  • դարչինի երկու փայտիկ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ (բացի պորտվեյնից), ավելացնել ջուրը, հապալասի և նարնջի հյութերը ու խառնել մինչև եռա։ Ինչից հետո վերցնել կրակի վրայից և թողնել, որ թրմվի։ Հետո ավելացնել պորտվեյնը, խառնել և լցնել բաժակների մեջ՝ նախօրոք քամելով։–0–

Share:
Թեգեր: գլինտվեյն, ձմեռ, յուրահատուկ բաղադրատոմսեր
Նախորդ նյութը

Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը

Հաջորդ նյութը

Երբ չկա ժամանակ և ուժ. ընթրիք 30 րոպեում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Հայկական գինեգործության «վերածնունդ և զարգացում» ու միջազգային հարթակների նվաճում

post-image
Ըմպելիք

Ռուսաստանը պատրաստվում է գինու համար ազգային չափանիշ մշակել

post-image
Ըմպելիք

Առատություն և առատաձեռնություն. գինու փորձագետ Վերոնիկա Ջոյ Ռոգովը` հայկական ռեստորանների մասին

post-image
Ըմպելիք

Ալկոհոլի և երաժշտության միքս. Երևանում անցկացվեց առաջին ArmCocktail Festival–ը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8713

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6471

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5859

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"