ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Խճողակով սպագետին կարող է լինել ձեր լավագույն ընտրությունն` ընտանիքի և ընկերների միջավայրում ձեր կիրակնօրյա ընթրիքի համար:
Բաղադրիչներ
- 400 գ սպագետի
- 500 գ աղացած միս
- 1 ճաշի գդալ բուսայուղ կամ ձիթապտղի յուղ
- 1 ճաշի գդալ կարագ
- 3 պճեղ սխտոր
- 3 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 100 գ կետչուպ
- Աղն` ըստ ճաշակի
- Սև աղացած պղպեղ` ըստ ճաշակի
- Համեմունքներ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տապակի մեջ յուղը տաքացնել, ավելացնել աղացած միս, և, խառնելով, տապակել 4-5 րոպե: Դրան զուգահեռ եփել սպագետին: Հենց որ աղացած միսը սկսի կարմրել, ավելացնել մի քանի պճեղ մանրացված սխտոր: Հետո մսին ավելացնել տոմատի մածուկ և եփել մինչև այն գրեթե պատրաստ լինի: Եթե ձեռքի տակ ունեք լոլիկ, ապա կարելի է մանրացնել և ավելացնել մսին, եթե չունեք, ապա կետչուպը կամ տոմատի հյութը շատ տեղին կլինի: Չարժե նաև մոռանալ համեմունքների մասին:
Խառնել ևս 5 րոպե, ինչից հետո կարելի է կրակից վերցնել և մատուցել սպագետիի հետ: Վրան ավելացնել քերած պանիր և կանաչի` ըստ ճաշակի: -0-