Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ամանորյա խաղալիք-թխվածքաբլիթի բաղադրատոմս հայ հրուշակագործից`հատուկ «Food&Wine»-ի համար

Louis Charden սրճարանի շեֆ հրուշակագործ Սարգիս Շահմուրադյանը ներկայացրել է կոճապղպեղով և մեղրով թխվածքաբլիթի բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գեղեցիկ ամանորյա նկարներում հաճախ կարելի է տեսնել տոնածառեր` զարդարված խաղալիքների տեսքով թխվածքաբլիթներով: Այդպիսի աղանդերը ոչ միայն հաճելի է և ստեղծում է տոնական մթնոլորտ, այլև հաստատ դուր կգա քաղցրակերներին:

Louis Charden սրճարանի շեֆ հրուշակագործ Սարգիս Շահմուրադյանը հատուկ Food&Wine-ի համար ներկայացրել է կոճապղպեղով և մեղրով թխվածքաբլիթի բաղադրատոմս, որը կդառնա հիանալի աղանդեր և կզարդարի ձեր տոնածառը:

Բաղադրիչներ

Խմորի համար

Ալյուր – 450 գ

Մեղր – 100 գ

Շաքարավազ – 220 գ

Կարագ – 120 գ

Ձու – 2 հատ

Փխրեցուցիչ – 8 գ

Կոճապղպեղ – 12 գ

Դարչին – 14 գ

Մշկընկույզ – 1 գ

Մեխակ – 1 գ

Աղ – 3 գ

Այսինգի համար

Շաքարավազ – 110 գ

Ձվի սպիտակուց – 15 գ

Կիտրոնի հյութ – 2 մլ

Պատրաստման եղանակը

  1. Հարիչով հարել ձուն` աստիճանաբար արագացնելով հարիչի արագությունը, երեք անգամով ավելացնել շաքարավազը, որպեսզի այն լավ լուծվի
  2. Մեղրը մի փոքր տաքացնել միկրոալիքային վառարանում, ավելացնել այն հարիչի թասիկի մեջ` շաքարի և ձվերի վրա: Հարել մի քանի րոպե:
  3. Փոխել հարիչի գլխիկը և շարունակել խառնել խմորը (կարելի է գդալ օգտագործել): Ավելացնել հալեցրած կարագը` շարունակելով խառնել, հետո ավելացնել համեմունքները:
  4. Թասիկի մեջ լցնել ալյուրը փխրեցուցիչի հետ և խառնել ձեռքով կամ հարիչով` մինչև միասեռ զանգված ստանալը: Հետո պատրաստի խմորը 20 րոպե թողնել սառնարանում: 

5. Հանել խմորը սառնարանից, բացել գրդնակով և ֆորմաներով կտրատել թխվածքաբլիթները (չմոռանաք անցքեր բացել թելերի համար):

6. Կտրատած խմորը շարել տապակի վրա և թխել ջեռոցում 8-12 րոպե 175-180 աստիճանի տակ:

7. Պատրաստի թխվածքաբլիթների մեջ թելեր անցկացնել: Հարել ձվի սպիտակուցը, շաքարավազը և կիտրոնի հյութը` այսինգ ստանալու համար: Զարդարել դրանով թխվածքաբլիթը հրուշակեղենի համար նախատեսված ներարկիչով (կամ տոպրակի միջոցով, որի անկյունում փոքր անցք է բացված):

Եվ այսպես փոքրիկ հրաշքը պատրաստ է:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Share:
Նախորդ նյութը

Ամանորյա բաղադրատոմսեր բրենդ շեֆ Գայանե Բրեիովայից` հատուկ «Food and Wine»–ի համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ, ՖՈՏՈ)

Հաջորդ նյութը

Ինչպես ընտրել ամանորյա սեղանի խմիչքը. էքսկլյուզիվ գաղտնիքներ` հատուկ Food&Wine-ի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Արցախում տարածված ամառային ճաշատեսակների լավագույն եռյակը (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Լավագույն սոուսներն ամառային աղցանների համար

post-image
Սնունդ

Բալի վարենիկներ. լեգենդար ուտեստի դասական բաղադրատոմս

post-image
Սնունդ

Ինչպես չհավաքել ավելորդ կիլոգրամներ`մնալով տանը ողջ օրը. Lifehack հայ դիետոլոգից. ԷՔՍԿՅՈՒԶԻՎ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"