Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Հավի լյարդից պարֆե. Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսը

Նախուտեստի բաղադրատոմս աշխարհի ամենահայտնի շեֆ խոհարարներից մեկից` Ջեյմի Օլիվերից

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Շեֆ խոհարար և հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերն առողջ սննդի կողմնակից է և առանձնանում է պարզ և արտասովոր բաղադրատոմսերով։ Նրա ղեկավարության ներքո անգամ խոհարարությունից ամենահեռու մարդիկ կարող են սովորել համեղ պատրաստել։

Առաջարկում ենք պատրաստել հավի լյարդից պարֆե` բրիտանացի շեֆ խոհարարի բաղադրամտոմսով։

Բաղադրիչներ

  • 450 գ հավի լյարդը լվանալ և մաքրել
  • 400 գ փափկեցված կարագ
  • Ձիթապտղի յուղ
  • 1 մեծ բաժակ բրենդի
  • 1 գլուխ սոխը մաքել և մանր կտրատել
  • սխտոր 2 պճեղը մանր կտրատել կամ ճզմել
  • Փոքրիկ կապ ծոթոր (ուրց), առանձնացնել տերևները և կտրատել
  • Եղեսպակի մի քանի թարմ տերևներ
  • Ծովի աղ
  • Թարմ աղացած պղպեղ

Պատարստման եղանակը

Կարագը հալեցնել թույլ կրակի վրա։ Ստացված զանգվածն անցկացնել մաղի միջով, սպիտակ հատվածն առանձնացնել, իսկ դեղին զանգվածը պահել։ Թավայի մեջ տաքացնել մի փոքր ձիթապտղի յուղ, սխտորը և սոխը տապակել թույլ կրակի վրա 5 րոպեի ընթացքում մինչև փափկելը, տեղափոխել ափսեի մեջ։

Թավան պարզապես սրբել և կրկին դնել կրակի վրա` ցանելով մի փոքր ձիթապտղի յուղ։ Հետո ավելացնել ծոթորն ու հավի լյարդը։ Տապակել մեկ կողմի վրա մինչև կարմրելը։ Մեջտեղի հատվածում այն պետք է վարդագույն լինի, չափից շատ կրակի վրա պահելու դեպքում այն կարող է փսորվել։

Ստացված զանգվածին ավելացնել բրենդին։ Եթե գազի վրա եք պատրաստում, բրենդին անհրաժեշտ է այրել, որպեսզի ալկոհոլը դուրս գա։ Ստացված զանգվածով թավան թողնել կրակի վրա ևս 1 րոպե, հետո վերցնել և լյարդը տեղափոխել կոմբայնի մեջ` վերածելով միատարր զանգվածի։ Հետո խյուսին ավելացնել հալեցված կարագը` լավ խառնելով։

Պարֆեն երկու անգամ անցկացնել մաղի միջով և տեղափոխել մատուցվելիք ամանների մեջ։ Եղեսպակը տապակել ձիթապտղի յուղի մեջ մինչև խրթխրթան դառնա։  Տապակած եղեսպակը չորացնել թղթե սրբիչներով։ Այն ցանել պարֆեով ափսեների վրա, հետո ավելացնել հալեցված կարագի սպիտակ մասը։ Ոտեստը թողնել սառնարանում 60 րոպե։ Օլիվերը խորհուրդ է տալիս պարֆեն թողնել սառնարանում ավելի երկար ժամանակով, որպեսզի այն ավելի հագեցած համ ստանա։ Այս նախուտեստը կարող է պահել առնվազն 2 շաբաթ` վրայի յուղային շերտին ձեռք չտալու դեպքում։–0–

Share:
Թեգեր: բաղադրատոմս, հավի լյարդ, նախուստեստ, պարֆե, Ջեյմի Օլիվեր
Նախորդ նյութը

Օրվա բաղադրատոմս. լոլիկով խրթխրթան սմբուկ քաղցրակծու սոուսի մեջ

Հաջորդ նյութը

Ինչպես ճիշտ պատրաստել պանրային ֆոնդյու

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ ,  Վիդեո

Ամերիկացի բլոգերը ծանոթացել է հայկական ավանդական խոհանոցին (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Հայաստանում կստեղծվի ազգային խոհանոցի զարգացման հայեցակարգ.

post-image
Սնունդ

Հայկական լավաշը «Լավագույն հաց» թոփ–50–ում է. CNN

post-image
Սնունդ

ԱՄՆ–ում կցուցադրվի հայկական խոհանոցի մասին պատմող հաղորդում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8713

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6471

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5859

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"