Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Նրբաբլիթներ՝ Բարեկենդանին. 3 օրիգինալ բաղադրատոմս

Առաջարկում ենք նրբաբլիթների օրիգինալ բաղադրատոմսեր Բարեկենդանի շաբաթվա համար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի փետրվարի 24-ից մինչև մարտի 1-ը մենք տոնելու ենք Բարեկենդանը, որի ավանդական ուտեստը նրբաբլիթներն են: Դասական տոնական ուտեստներին բազմազանություն հաղորդելու համար առաջարկում ենք նրբաբլիթների բաղադրամտոմսերի ընտրանի «Аргументы и факты» կայքից:

Նրբաբլիթներից պատրաստված տորթ՝ կաթնաշոռով, սև սալորաչրով և ընկույզով

Բաղադրիչներ

Խմորի համար

  • 250գ ալյուր
  • 600 մլ կաթ
  • 2 ձու
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • Բուսական յուղ (տապակը յուղապատելու համար)
  • Աղ՝ ըստ ճաշակի

Միջուկի համար

  • 300 գ յուղալի կաթնաշոռ
  • 100 գ ընկույզ (մաքրված վիճակում)
  • 100 գ սև սալորաչիր (կորիզահան վիճակում)
  • 100գ յուղալի թթվասեր
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 200գ բալի ջեմ կամ կոնֆիտյուր
  • 1 տուփ մրգային ժելե
  • Հատապտուղներ՝ զարդարելու համար

Խմոր հունցելու համար ձուն, աղը, շաքարավազը լավ խառնել, ավելացնել սառը կաթի կեսը, հետո լցնել ալյուրը և խառնել հարիչով մինչև միասեռ զանգված ստացվի՝ պարբերաբար ավելացնելով մնացած կաթը: Ստացված հեղուկ խմորն անցկացնել մաղի միջով: Նրբաբլիթները պատրաստել լավ տաքացված և յուղով պատված տապակի վրա:

Պատրաստում ենք միջուկը. սև սալորաչիրն ու ընկույզը բլենդերով մանրացնել: Կաթնաշոռը, թթվասերը, սև սալորաչիրը, ընկույզը և մեղրը լավ խառնել:

Մեծ ամանի վրա (տրամաչափով նրբաբլիթներից մեծ) սննդային թաղանթ դնել: Նրբաբլիթները շարել ամանի ծայրերով՝ մինչև շրջանը լրանա, այնպես, որ նրբաբլիթների մոտ 1/3-ը մնա ամանից դուրս: Ամանի մեջտեղում նույնպես նրբաբլիթ դնել: Հետո հավասարաչափ տարածել կաթնաշոռային զանգվածը, կրկին նրբաբլիթ դնել, վրան տարածել բալի կոնֆիտյուրը կամ ջեմը: Նույն ձևով շարունակել դնել շերտերը՝ երկու խճողակները հերթականությամբ օգտագործելով: Տորթն ավարտել կոնֆիտյուրի կամ ջեմի շերտով: Տորթը պատել ամանից դուրս մնացած նրբաբլիթների ծայրերով, այնուհետև բլիթները ծածկել թաղանթի ծայրերով: 2-3 ժամ պահել սառնարանում (ոչ սառցախցիկում):

Մատուցելուց առաջ հանել ամանից, շուռ տալ և դնել մատուցվող ափսեի մեջ: Վրան շաղ տալ հատապտուղներ և ընկույզ:

Ավոկադոյով նրբաբլիթներ մեքսիկական ձևով

Բաղադրիչներ

Խմորի համար

  • 1/3 բաժակ եգիպտացորենի կամ վարսակի ալյուր
  • 1/2 բաժակ ցորենի ալյուր
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 1 բաժակ ոչ յուղոտ սերուցք (8% յուղայնությամբ),
  • 2 ձու
  • 2 ճաշի գդալ հալեցրած կարագ
  • 1/4 թեյի գդալ խմորի փխրեցուցիչ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Միջուկի համար

  • 1 հատ մեծ, հասած ավոկադո
  • 8-10 ծիլ կանաչ սոխ
  • 2 լոլիկ
  • 1 թեյի գդալ կետչուպ
  • 2 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • Աղ և պղպես՝ ըստ ճաշակի

Խմորի պատրաստման համար բոլոր բաղադրիչները հարել հարիչով մինչև ստացվի միասեռ զանգված։ Խմորը ծածկել և թողնել 20 րոպե։

Ավոկադոն կեղևազրկել և հանել կորիզը, մանր կտրատել։ Մաքրել լոլիկի կեղևը, կտրատել և հանել սերմերը։ Կտրատած ավոկադոն և լոլիկը խառնել կետչուպի և կիտրոնի հյութի հետ, ավելացնել աղ և պղպեղ։ Հարել 2-3 րոպե։ Ավելացնել կտրատած կանաչ սոխը և թողնել 20 րոպե։ Տաքացնել նրբաբլիթ թխելու սարքը, յուրաքանչյուր փոսի մեջ 2-3 ճաշի գդալ խմոր դնել, մակերեսը հարթեցնել։ Ամեն կողմից 1-2 րոպե թխել։ Պատրաստի բլիթի մի կեսին քսել միջուկը և ծածկել մյուս կեսով։

Բանանով և յոգուրտով նրբաբլիթ

Բաղադրիչներ

Բլիթների համար

  • 1,5-2 բաժակ կաթ
  • 3/4 բաժակ ալյուր
  • 1 ձու
  • 1 ձվի սպիտակուց
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 230 գ բանանի կամ վանիլի համով յոգուրտ
  • 1 բանան
  • 0,5 թեյի գդալ վանիլին
  • 1 ճյուղ անանուխ
  • Շաքարի փոշի

Պատրաստում ենք նրբաբլիթները. կաթը, ալյուրը, ձուն և ձվի սպիտակուցը միասին հարել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և հարել 5 րոպե։ Թավան տաքացնել, յուղ քսել։ Թխել նրբաբլիթները՝ խմորը լցնելով փոքր չափաբաժիններով։ Յուրաքանչյուր բլիթի վրա կարագ քսել, որպեսզի դրանք իրար չկպչեն։

Յոգուրտը, վանիլինը և մնացած մեղրը խառնել բլենդերի մեջ։ Բանանը մանր կտրատել, դնել բլիթների վրա և վրան լցնել յոգուրտով սոուսը։ Նրբաբլիթները փաթաթել և մատուցել ափսեի մեջ՝ զարդարելով անանուխով և շաքարի փոշիով։-0-  

Share:
Թեգեր: բաղադրատոմս, Բարեկենդան, նրբաբլիթ, տորթ
Նախորդ նյութը

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

Հաջորդ նյութը

Ինչպես բազմազանություն մտցնել Պահքի ճաշացանկում. խորհուրդներ և բաղադրատոմսեր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Հայկական ռեստորանն առաջին անգամ ներառվել է Forbes-ի 2021թ.-ի 10 լավագույն ռեստորանների ցանկում

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. նուռ

post-image
Սնունդ

Ուսանողական ուտեստներ ամեն օրվա համար

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. յուրօրինակ «Կեսար» կաղամբով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8712

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"