Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Հայաստանի թիմն առաջին անգամ կմասնակցի Chef a la Russe հեղինակավոր առաջնությանը

Հայաստանի թիմը բաղկացած է 5 խոհարարներից

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանից խոհարարների թիմը կմասնակցի Chef a la Russe խոհարարական առաջնությանը, որը կանցկացվի մարտի 18-20-ը «METRO EXPO 2020» հարթակում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Gastronomic Camp Armenia-ի հիմնադիր Աննա Մազմանյանը, ով դարձել է թիմի մենեջեր:  

«Հայաստանի թիմը բաղկացած է 5 մարդուց: Առաջնությանը մասնակցելը խոհարարական վարպետության տարբեր ոլորտները ներկայացնող թիմերին հնարավորություն է ընձեռում ցուցադրել պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, համաշխարհային մասշտաբի հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի պահանջներին համապատասխանելու տաղանդ և ցանկություն: Նախագահող ժյուրիի կազմում են HoReCa  շուկայի փորձագետներ և առաջին կատեգորիայի խոհարարական արվեստի աստղեր՝ WACS-ի ներկայացուցիչներ («Ա» և «Բ» կատեգորիայի մրցավարներ) և Խոհարարների ազգային ասոցիացիան»,- գրել է Մազմանյանը:

Նրա խոսքով, խոհարարների թիմն անցել է երկար նախապատրաստություն, որի ընթացքում թիմին բազմակողմանի աջակցություն են ցուցաբերել ոլորտի տարբեր փորձագետներ:

Chef a la Russe-ը շեֆ խոհարարների շրջանում անցկացվող համառուսաստանյան բաց խոհարարական առաջնություն է, որը կազմակերպվում է 2014թ.-ից:  Chef a la Russe առաջնության կազմակերպիչն է «Metro Cash & Carry» կազմակերպությունը Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի հետ միասին՝  Շեֆ խոհարարների միության համաշխարհային ասոցիացիայի  (WORLDCHEFS – WACS) հովանու ներքո: 2016թ.-ին ստացել է բաց առաջնության կարգավիճակ: Մրցույթի աշխարհագրությունն ընդլայնելու և այլ երկրների պրոֆեսիոնալներին գրավելու նպատակով կազմակերպիչները որոշել են փոխել առաջնության ձևաչափը: -0-

Share:
Թեգեր: Chef a la Russe, WACS, առաջնություն, խոհարարներ, Հայաստան
Նախորդ նյութը

Ինչպե՞ս կարող է մեղրը վնասել ձեր առողջությանը

Հաջորդ նյութը

Ինչպես օրգանիզմը բերել գարնանային ռեժիմի. Lifehack դիետոլոգից` հատուկ Food&Wine—ի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Համի կայսրություն Երևանում. մեկնարկել է Ռուսական գաստրո շաբաթը

post-image
Իվենթներ

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ

Փակ և բացօթյա սրահներ, կենդանի կատարում. HARD ROCK CAFE® YEREVAN-ը խոստանում է բրենդի ոգին և փիլիսոփայությունը բերել Երևան

post-image
Իվենթներ

Մարզահագուստով արքան. Jamiroquai–ի երևանյան համերգի ամենավառ կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8707

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6457

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5837

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5412

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3740

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"