Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Մեկ գավաթ գինի` առողջության համար. «Արմենիա Վայն» ընկերությունը ներկայացրել է հատուկ ռեժիմովի աշխատանքի առանձնահատկությունները

«Արմենիա Վայնն» անցել է հատուկ ռեժիմով աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 16-ից ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Արմենիա Վայն» գինեգործարանը, անցել է հատուկ ռեժիմով աշխատանքի։

«Արմենիա Վայն» ընկերությունը գերակա խնդիր դիտարկելով հանրային առողջության պահպանումն ու աշխատակիցների անվտանգությունն ու բարօրությունը, և միաժամանակ հավատարիմ մնալով տեղական և արտերկրի  գործընկեր կառույցների առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև արտադրական գործընթացի անընդհատությունը ապահովելու նպատակով արտակարգ իրավիճակի պայմաններում կազմակերպել է հատուկ ռեժիմով աշխատանք։

«Այս պահի մեր մարտահրավերը՝  համադրել բոլոր ջանքերը աշխատակիցների առողջության պահպանման գերխնդիրը լուծելու և արտադրական անընդհատ գործընթացների անխափանությունը ապահովելու նպատակով», – նշել է «Արմենիա Վայն» ընկերության տնօրեն Մարինե Մելքոնյանը։

Ընկերության գրասենյակային աշխատակիցների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի, այնուամենայնիվ ընկերության գործունեության բնույթն ու առանձնահատկությունները առաջադրում են նաև լրացուցիչ այլ խնդիրներ:

Այն բաժիններում, որոնց աշխատանքը հնարավոր չէ դադարեցնել, օրինակ՝ որակի հսկողության լաբորատորիան, տեխնիկական սպասարկման ստորաբաժանումները և այլն, անցել են հերթափոխային ռեժիմի՝ նվազեցնելով միմյանց հետ շփումներն ու փոխգործակցությունը:

Արտադրության փուլերով պայմանավորված, այս պահին ընթանում է կոնյակի թորման պրոցես, որի ժամանակահատվածը հնարավոր չէ հետաձգել, և այն կշարունակվի մինչև ապրիլի կեսեր: Միաժամանակ պետք է իրականացվի կոնյակի սպիրտի հնացում, ընթանում է նաև գինու շշալցում, որն  առաքվում է տեղական և արտերկրի շուկաներ: Ընկերության աշխատանքների մի մասը ընթանում են նաև բնության գրկում՝ խաղողի այգիներում: Այս փուլում՝ մինչև մայիսի վերջ իրականացվում են օրգանական այգիներում այգեհիմնում, էտի աշխատանքներ և այլն:

Արտադրամասերի աշխատանքների պարագայում, երբ հերթափոխային ռեժիմը հնարավոր չէ ամբողջովին կիրառել, ստեղծված են հատուկ պայմաններ և սահմանված է լրացուցիչ սանիտարական հսկողություն։  Թեև գինեգործարանի արտադրամասերում մշտապես ներդրված են սանիտարահիգիենական միջազգային չափանիշներ, որոնք հաստատված են համապատասխան վկայականներով, այդուհանդերձ կորոնավիրուսային վարակի վտանգից ելնելով, կատարվում են հատուկ միջոցառումներ:

Բոլոր աշխատակիցներին հրահանգավորված է, որ նորմայից բարձր ջերմաստիճանի, մրսածության, կամ կորոնավիրուսային ինֆեկցիոն բնորոշ այլ ախտանիշների առկայության դեպքում չներկայանալ աշխատանքի և դիմել համապատասխան բուժհաստատություն: Աշխատանքի չեն ներկայանում նաև 60-ից ավել տարիք կամ խրոնիկ հիվանդություն ունեցող անձիք:

Աշխատանքային օրվա սկզբում պարտադիր կերպով չափվում է բոլոր աշխատակիցների մարմնի ջերմաստիճանը, բաժանվում են անհատական պահպանման միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ, ինչպես նաև այլ ախտահանիչ նյութեր։ Անվտանգության նկատառումներից ելնելով նաև պարբերաբար ախտահանվում են գործարանի տարածքն ու առաքում իրականացնող ավտոտնտեսության բոլոր ավտոմեքենաները։

Օրվա ընթացքում նաև կատարվում են սանիտարական շրջայցեր և աշխատակիցերի ջերմաստիճանի բարձացման, թուլության զգացողության կամ ինքնազգացողության վատացման առաջին իսկ նշանների պարագայում աշխատակիցները ուղղորդվում են համայնքի բուժհաստատություն։

Ապահովված է նաև հանգստի և ընդմիջումների ընթացքում սանիտարահիգիենական հսկողությունը: Հրահանգավորվել է պահպանել «սոցիալական հեռավորությունը», Ժամանակավորապես արգելվել է երեք հոգուց ավել խմբերով հավաքվելը, անգամ ճաշի ընդմինջումը կազմակերպվում է այնպես, որ աշխատակիցները հնարավորինս հեռու նստած լինեն միմյանցից։

Կողմնակի անձաց մուտքը սահմանափակելու նկատառումով որոշում է կայացվել նաև ժամանակավորապես՝ մինչև մարտի 23-ը, զբոսաշրջիկների և հյուրերի համար չկազմակերպել շրջայց-էքսկուրսիաներ, չի գործի նաև գործարանի տարածում գտնվող «Նազանի» ռեստորանը։  

«Իհարկե, այսպիսի ռեժիմով աշխատանքի կազմակերպումը հեշտ խնդիր չէ, բայց անխափան արտադրական գործընթացի ապահովումը և տարիների աշխատանքի արդյունքի (կոնյակի և գինու հնացում և այլն) պահպանումը մեր մասնագիտական մարտահրավերն է: Ընկերությունը Հայաստանում գինի և կոնյակ արտադրող և արտահանող առաջատար ընկերություններից մեկն է, և մեր միջազգային գործընկերության երկարաժամկետ բնույթը մեզ պարտադրում է լինել առավել պատասխանատու և կազմակերպված», – նշել է «Արմենիա Վայն»-ի կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով, գինին արտադրական տեսանկյունից պահանջում է մշտական հոգատարություն և ուշադրություն:

«Իսկ օրվա ավարտին «Արմենիա Վայն»-ի մեկ գավաթ գինին վստահ եմ կբարձրացնի Ձեր տրամադրությունն ու դիմադրողականությունը, ինչը այդքան կարևոր է այս օրերին», – ընդգծել է նա։

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 18–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 դեպք։ Առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

Share:
Թեգեր: «Արմենիա Վայն» գինեգործարան, աշխատանք, հատուկ ռեժիմ
Նախորդ նյութը

Ուժեղ բույր և մաստիկա. 10 սխալ` տորթ և հրուշակեղեն ընտրելիս

Հաջորդ նյութը

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Սուրճի երեք անսովոր բաղադրատոմս

post-image
Ըմպելիք

Հայկական 18 գինիներ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների հեղինակավոր Berliner Wine Trophy 25-րդ միջազգային մրցույթին

post-image
Ըմպելիք

Վիսկի լցնող հոգեբան. ինչպե՞ս են ապրում հայ բարմենները և ինչո՞ւ են մարդիկ նրանց վստահում ավելի շատ, քան ընկերներին

post-image
Ըմպելիք

Ի՞նչ է արմավենու գինին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8713

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6471

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5859

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"