Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Գարնանային լիցքավորում. 5 ըմպելիք` «հայկական շեշտադրմամբ» իմունիտետն ամրապնդելու համար

Բաղադրատոմսեր, որոնց բաղադրիչները կարելի է գտնել Հայաստանում, որը հայտնի է իր հարուստ «կանաչ դեղատնով»

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գարնանը մարդու օրգանիզմը վիտամինների մեծ պակաս է զգում։ Եվ դա հասկանալի է, ձմռան ընթացքում վիտամինների ողջ պաշարը սպառվել է, և իմունիտետն ամրապնդելու համար հարկավոր է օգնություն։ Իսկ հիմա դա դառնում է ավելի ակտուալ` կորոնավիրուսի տարածման ֆոնին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է առույգացնող և օգտակար ըմպելիքների բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն կակտիվացնեն իմունային համակարգը, այլև կբարձրացնեն տրամադրությունը և կպարգևեն ուժ ու եռանդ։ Ավելին, մենք առաջարկում ենք բաղադրատոմսեր, որոնց բաղադրիչները կարելի է գտնել Հայաստանում, որը հայտնի է իր հարուստ «կանաչ դեղատնով», տարատեսակ հատապտուղներով  և բազմազան մրգերով։

1. Անանուխով և կիտրոնով ֆրեշ

Սա շատ համեղ և օգտակար ըմպելիք է, որը դուր կգա ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին, չէ՞ որ այն կարող է փոխարինել խանութում վաճառվող զովացուցիչ ըմպելիքներին։

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին գիտենք, թերևս, բոլորս, իսկ անանուխը, որը տարվա ցանկացած եղանակին կարելի է գտնել հայկական խանութներում, ըմպելիքին կհաղորդի յուրահատուկ թարմեցնող համ։

Բաղադրիչներ

30–40 գրամ թարմ անանուխ

1 կիտրոն

100 գրամ շաքարավազ

1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

Առանձնացնում ենք անանուխի թերթիկները, մանրացնում, դնում կաթսայի մեջ և վրան լցնում սառը ջուր։ Կիտրոնը կիսում ենք երկու մասի, քամում հյութը և դնում մի կողմ, այն մեզ դեռ պետք կգա։ Կիտրոնի կեղևն ավելացնում ենք անանուխին։ Կաթսան դնում ենք կրակի վրա, եռացնում և եփում ևս 5 րոպե մարմանդ կրակի վրա։ Վերցնում ենք կաթսան կրակի վրայից, ավելացնում շաքարավազն ու խառնում մինչև շաքարավազն ամբողջությամբ հալչի։ Սպասում ենք մինչև ըմպելիքը գոլանա, հեռացնում ենք կիտրոնի կեղևներն ու քամում մաղի միջով։ Ավելացնում ենք կիտրոնի հյութը և սառեցնում մեր ֆրեշը։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել սառույց։

2. Սերկևիլով և նռով կոմպոտ

Սերկևիլն ունի ընդհանուր կազդուրիչ հատկություն, բարձրացնում է տրամադրությունը։ Այն նաև օգտակար է սիրտ-անոթային, աղեստամոքսային և վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում։ Իսկ նուռը՝ Հայաստանի խորհրդանիշներից մեկը, չափազանց օգտակար է ցածր հեմոգլոբինի դեպքում և ընդհանուր թուլության դեպքում, որը կարող է առաջանալ հիվանդություններից ու վիրահատություններից հետո` վերականգնման շրջանում։

Բաղադրիչներ

1 միջին չափի սերկևիլ

0,5 նուռ

1,5լ ջուր

0,5 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Սերկևիլը մաքրել, հանել միջուկը, կտրատել։ Շաքարավազով ջուրը, խառնելով, եռացնել, ավելացնել կտրատած սերկևիլը և նռան հատիկները, եռացնել 20-30 րոպե։ Կոմպոտը՝ մոտ մեկ ժամ թրմվելուց հետո, կարելի է խմել։

3. Չիչխանով թեյ

Չիչխանի ընդամենը 100 գրամում կա մարդու լիարժեք կյանքի համար անհրաժեշտ վիտամինների օրական չափաբաժինը։ Այս հատապտուղը հիանալի միջոց է հարբուխի և հազի դեմ, օգտակար է վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար։  Չիչխանն առատորեն աճում է Սևանա լճի մոտակայքում և Հայաստանի հյուսիսային շրջաններում։

Բաղադրիչներ

100 գ չիչխան

2 ճաշի գդալ դարչին

Մեղր՝ ըստ ճաշակի

0,5 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

Չիչխանը բլենդերում մանրացնել, ավելացնել դարչինը։ Վրան եռացրած ջուր լցնել, թրմել 5-7 րոպե, մի քիչ հովանալուց հետո ավելացնել մեղր։

4. Մասուրով թեյ

Մասուրում C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սև հաղարջում, 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնում, իսկ մասուրի պտուղներում առկա ֆրուկտոզայից առաջանում են էնդորֆիններ, այն օգնում է ուրախության հորմոնի` սերոտոնինի արտադրությանը։ Աշնանը հասունացող այս պտուղները շատ տարածված են Հայաստանում, դրանք կարելի է չորացնել և պահպանել ողջ ձմեռ` մինչև գարուն։

Բաղադրիչներ

Մի բուռ մասուրի չորացրած պտուղներ

1 լիտր ջուր

Մեղր` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մասուրի պտուղները լավ լվանալ, ճզմել թասիկի մեջ, դնել թերմոսի մեջ և լցնել եռացրած ջուր ու պահել ողջ գիշեր։ Հաջորդ առավոտ ըմպելիքը պատրաստ է, այն կարելի է խմել ողջ օրվա ընթացքում, գիշերը կարելի է ավելացնել մեղր։

5. Կոճապղպեղով, մեղրով, կիտրոնով և կոնյակով ըմպելիք

Այս ըմպելիքում կա կոճապղպեղ, որն ուժեղագույն հակաօքսիդանտ է։ Այն նպաստում է աղիների մաքրմանն` ապահովելով օրգանիզմի իմունային պաշտպանություն։ Իսկ հայկական ավանդական կոնյակն ըմպելիքին կհաղորդի գերող բույր։

Բաղադրիչներ

10–20 գրամ կոճապղպեղ

2–3 կտոր կիտրոն

1 ճաշի գդալ մեղր

1–2 թեյի գդալ կոնյակ

250–300 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Կոճապղպեղը մանրացնել կամ անցկացնել մանր քերիչով։ Դնել մեծ գավաթի մեջ, լցնել եռման ջուր, ավելացնել կիտրոնի հյութ։ Թողնել, որ մի փոքր հովանա, այնուհետև ավելացնել մեղրն ու կոնյակը։ Խմել գոլ վիճակում։

Առողջ եղեք։–0–

Share:
Թեգեր: ըմպելիք, թեյ, մասուր, նուռ, չիչխան, սերկևիլ
Նախորդ նյութը

Yerevan Wine Days 2020–ը տեղափոխվել է աշուն

Հաջորդ նյութը

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. հավով, եգիպտացորենով և սոյայի ու մեղրի սոուսով աղցան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Գինի խմելու արվեստը, կամ այս ազնվաբարո ըմպելիքը ճիշտ խմելու խորհուրդներ (ՎԻԴԵՈ)

post-image
Ըմպելիք

Կատարյալ սուրճի բաղադրատոմս` հայտնի խոհարար Անուշ Միրզոյանցից (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

Ազգային բրենդի նոր ուժը. հայկական նռան գինին կարող է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

post-image
Ըմպելիք

Լավ լուր թեյի սիրահարների համար կամ ինչ առավելություններ ունի կանաչ թեյը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8712

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"