Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաքսիմատի մեջ թաթախած հավով հյութեղ շնիցել

Հյութալի շնիցել «կարանտինային երեկոների» համար

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է, բժիշկները բուժում են վարակվածներին և խորհուրդ տալիս մարդկանց ավելի քիչ դուրս գալ փողոց, որպեսզի ընդհատեն վարակի տարածման շղթան։ Տանը ժամանակավոր մեկուսացումը ձեր խոհարարական հմտությունները բարելավելու հիանալի առիթ է։

 «Food&Wine» պորտալը շարունակում է «Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու»  նյութերի շարքը, որտեղ հրապարակվելու են թեթև և ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն հեշտ է պատրաստել տնային պայմաններում, այլև չեն վնասում կազմվածքին։

Բաղադրիչներ․

Հավի փափկամիս – 2 հատ

Ձու - 2 հատ

Ալյուր - - 3-4 ճաշի գդալ

Պաքսիմատ - 1/2 բաժակ

Բյուրեղացված սխտոր

Կարրի – 2 պտղունց

Աղ

Աղացած սև պղպեղ

Կարմիր պղպեղ

Բուսայուղ

Պատրաստման եղանակը․

Հավի փափկամիսը լվանալ, բարակ, երկար կտորներ անել։ Յուրաքանչյուր կտորը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և ծեծել, մինչև այն դառնա համաչափ բարակ,  ինչից հետո պատրաստի փափկամիսը համեմել աղով և պղպեղով։

Խորը ափսեի մեջ հարել ձվերը։ Մի ափսեի մեջ լցնել ալյուրը, մյուսի մեջ՝ կարրիի, կարմիր պղպեղի և սխտորի հետ խառնած պաքսիմատը։ Մսի կտորները երկու կողմից հատ-հատ թաթախել ալյուրի, հարած ձվի, հետո պաքսիմատի մեջ։

Շնիցելները յուղ քսած տաք թավայի մեջ տապակել, մինչև դրանք դառնան խրթխրթան։

Բարի ախորժակ։-0-

Share:
Թեգեր: դասընթացներ, խոհարարական, կարանտին, շնիցել
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. նարնջով պասային կեքս

Հաջորդ նյութը

Ռեստորանների հայկական միությունը իշխանություններին առաջարկում է կորոնավիրուսի պայմաններում հանրային սննդի ոլորտի աջակցության համար միջոցներ ձեռնարկել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցը՝ հայկական խոհանոցի, հայկական մթերքների «համառության» և բոնուսային բաղադրատոմսի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Ամենաօգտակար դիետան, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ցանկում

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

post-image
Սնունդ

Գաստրոտուրիզմի օջախ Հայաստանում. ֆոտոռեպորտաժ`հացի բույրով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"