ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով մարդիկ ստիպված են երկար ժամանակ անցկացնել տանը։ Իսկ դա ինչ-որ համեղ ուտեստ պատրաստելու և ընտանիքին ուրախացնելու լավ առիթ է ։
«Food&Wine» պորտալը շարունակում է «Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու» նյութերի շարքը, որտեղ հրապարակվելու են թեթև և ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք հեշտ է պատրաստել տնային պայմաններում։ Համեղ պիցցա հենց պիցցերիայի՞ց, իհարկե հնարավոր է։
Բաղադրիչներ
Խմոր
- 2 բաժակ ալյուր
- 1 ճաշի գդալ բուսայուղ
- 20 գ խմորիչ
- 1 ճաշի գդալ աղ
Սոուս
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ կամ կետչուպ
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 1 ճաշի գդալ ձիթայուղ
- Աղ՝ ըստ ճաշակի
Միջուկ
- 300 գ խոզապուխտ + մի քանի կտոր բաստուրմա
- 200 գ չեդդեր պանիր
- 2 հատ թարմ լոլիկ
- 15-20 հատ ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
Մեկ բաժակ գոլ ջի մեջ բացել 20 գ խմորիչը (կամ չոր խմորիչի փաթեթի 1/3-ը)։ Թողնել 10 րոպե։ Ավելացնել 1 ճաշի գդալ բուսայուղը, ամբողջը լցնել 2 բաժակ ալյուրի վրա, աղ ավելացնել։ Խմորը լավ հունցել։
Դնել խմորը յուղ քսած տապակի վրա և կողքերը հաստ ձևավորել, դրանք պահելու են միջուկը։ Խառնել տոմատի մածուկը, մայոնեզը, ձիթայուղը և աղը։ Քսել ստացված սոուսը խմորի վրա։ Ավելացնել միջուկը և թխել պիցցան 15 րոպե՝ 220 աստիճանի տակ։
Բարի ախորժակ