ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գաթան հայկական ամենահամեղ աղանդերն է, որը պատրաստվում է թթխմորից։ Ամեն մարզ ունի գաթայի իր տեսակը, որն առանձնանում է հիմնական բաղադրիչներով, միջուկով և պատրաստման եղանակով։
«Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու» նյութերի շարքի շրջանակում առաջարկում ենք գաթայի դասական բաղադրատոմս, որը կարելի է հեշտությամբ պատրաստել տանը։
Բաղադրիչներ
Խմորի համար
- Ալյուր – 400 գրամ
- Սերուցքային կարագ – 250 գրամ
- Ձու – 2 հատ + 1 սպիտակուց
- Սոդա – 1 թեյի գդալ
- Վանիլին – 10 գրամ
- Թթվասեր – 250 գրամ
Միջուկի համար
- Ալյուր – 1 բաժակ
- Շաքարավազ – 1,5 բաժակ
Գաթայի վրա քսելու համար կպահանջվի ձվի դեղնուց` 1 հատ և կաթ` 1 ճաշի գդալ։
Պատրաստման եղանակը
Խորը թասիկի մեջ խառնել ալյուրը, սոդան, վանիլինն ու սառած կարագը, այնուհետև ձեռքով փշրել` վերածելով հատիկների։ Պատրաստի զանգվածի մեջ փոսիկ անել և ավելացնել թթվասերը, ձուն և սպիտակուցը, ամեն ինչ խառնել մինչև համասեռ, փափուկ զանգված ստանալը։
Միջուկի համար առանձին ափսեում խառնել ալյուրն ու սառած կարագը և ձեռքով փշրել, ավելացնել շաքարավազն ու վանիլինը։ Ամեն ինչ կրկին խառնել։
Պատրաստի խմորը բաժանել 3 մասի, գրտնակել շերտերով` 3 մմ բարձրությամբ, վերևում դնել միջուկը, տարածել և ռուլետի ձև տալ։
Ստացված ռուլետները կտրել խոշոր կտորներով և դնել տապակի մեջ։ Խառնել կաթն ու դեղնուցը և քսել կտորների վրա։ Թխել 25–30 րոպե` 180 աստիճանի պայմաններում։ Պատրաստի գաթան հանել ջեռոցից և թողնել հովանա։ Բարի ախորժակ։