Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաստա Կարբոնարա

Ռեստորանային ճաշատեսակ՝ առանց տնից դուրս գալու

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ինքնամեկուսացման մեջ մնալով` կարելի է ձեռք բերել խոհարարական նոր հմտություններ ու պատրաստել ռեստորանային ամենահայտնի ճաշատեսակներից մեկը:

 «Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու» նյութերի շարքի շրջանակում առաջարկում ենք ձեզ հայտնի Կարբոնարա պաստայի պարզ բաղադրատոմս:

Բաղադրիչներ

  • Սպագետի – 500 գ.
  • Հում ապխտած խոզապուխտ կամ հավի փափկամիս – 300 գ.
  • Սխտոր - 1 պճեղ
  • Պինդ պանիր – 100 գ.
  • Դեղնուցներ – 6 հատ
  • Ձիթապտղի յուղ – 6 ճաշի գդալ
  • Աղ
  • Աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Եռացող ջրի մեջ ավելացնել աղ, սև պղպեղ և ձիթապտղի յուղ, աստիճանաբար կաթսայի մեջ դնել սպագետին՝ դրանց փափկելուն զուգընթաց: Եփել մինչև «ալ դենտե» վիճակը (8-10 րոպե):

Խոզապուխտը կամ հավի փափկամիսը կտրատել բարակ կտորներով կամ խորանարդիկներով, մանր կտրատել սխտորը: Տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել խոզապուխտն ու սխտորը և տապակել 2-3 րոպե մինչև կարմրելը:

Առանձին թասիկի մեջ մանր քերիչով անցկացնել պանիրը, ավելացնել սպագետիի տաք ջրից 8-10 ճաշի գդալ և խառնել: Հարել դեղնուցները և ավելացնել պանրային զանգվածին: Սոուսը պատրաստ է:

Պատրաստի սպագետին թողնել, որ քամվի, տեղափոխել նախապես տաքացված թասիկի մեջ՝ ավելացնելով սոուսը և խառնել: Ավելացնել սխտորի հետ տապակած խոզապուտը կամ հավի փափկամիսը, աղն ու սև պղպեղը և մատուցել:

Բարի ախորժակ:

Share:
Թեգեր: բաղադրատոմս, պաստա Կարբոնարա
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. հայկական գաթա

Հաջորդ նյութը

Աջակցում ենք ռեստորաններին. Երևանում մեկնարկում է DeliveryFest առցանց փառատոնը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամենաօգտակար շիլան. ինչո՞ւ է նախընտրելի մանրացված վարսակի օգտագործումը վարսակի փաթիլների փոխարեն

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. նուռ

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. կարտոֆիլով համեղ լազանյա

post-image
Սնունդ

Պարզապես ֆանտաստիկ է. հայտնի շվեյցարացի ռեստորատոր Ռետո Մատիսը` Հայաստանի և հայկական խոհանոցի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8707

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6457

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5837

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5412

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3740

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"