Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Online Yerevan Wine Days 2020. ինչպես է անցկացվում գինու առաջին հեռավար փառատոնը Հայաստանում (LIVE)

Գինու տոն երևանյան պատշգամբում

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Yerevan Wine Days–ը տարվա ամենասպասված իրադարձություններից է, որն իր շուրջն է համախմբում գինու սիրահարների ամբողջ աշխարհից։ Սովորաբար մայիսյան Սարյան փողոցը լցվում է գինու բույրով, հարմարավետության գերող մթնոլորտով։ Սակայն աշխարհը պատած կորոնավիրուսի համավարակն ամեն ինչ փոխեց։ Եվ Yerevan Wine Days–ը տեղափոխվեց առցանց հարթակ։

Տեղափոխելով սեպտեմբերի 4–5–ը նախատեսված միջոցառումը` կազմակերպիչները որոշեցին պահպանել մայիսյան Yerevan Wine Days–ի ավանդույթն ու անցկացնել այն ուղիղ եթերում։ Միջոցառումը հեռարձակվում է մայիսի 3–ին ժամը 15։00–ից մինչև 20։15–ը։

Yerevan Wine Days–ի կազմակերպիչներն անցկացնում են լավագույն կենացի մրցույթ` թեմային մրցանակներով, ներկայացնում են դասախոսություններ սոմելիեների և գինեգործների կողմից։

Միջոցառման վարող Հերմինե Ստեփանյանն ու DJ Guevo միացան եթերին Սարյան փողոցում գտնվող կոլորիտային պատշգամբից, գինեգործները, սոմելիեները, ընկերությունների ներկայացուցիչները միանում են բաց հարթակներից և անգամ իրենց սեփական տներից։

Բացի միջոցառմանը հետևելուց, հանդիսատեսը կարող է առցանց պատվիրել գինի փառատոնին մասնակցող ընկերությունների կողմից առաջարկվող հատուկ զեղչերով։ Ի դեպ նշենք, որ փառատոնին մասնակցում են տասնյակից ավելի ընկերություններ։

Ողջ օրվա ընթացքում եթերին միանում են Հայաստանում և Արցախում գործող գինու արտադրամասերի ղեկավարներ, ներկայացուցիչներ, աշխատակիցներ, որոնք պատմում են իրենց գինիների մասին։

Առցանց Yerevan Wine Days –ի նպատակն է յուրաքանչյուրին անհատական տրամադրությունը համախմբել և համընդհանուր տոն պարգևել «մեկուսացվածներիս»։ Հանդիսատեսը հնարավորություն ունի վայելել հաղորդավարի ու DJ-ի կողմից ստեղծված բարձր ու տոնական տրամադրությունը, պարել գինու բաժակը ձեռքը, գինեգործների կողմից ծանոթանալ իրենց գինիների ստեղծման պատմությանն, անվանման ծագմանը, այդ գինու և սննդի համադրման խորհուրդներին և որ ամենակարևորն է հարցեր տալ ու ստանալ պատասխաններ։ Հայաստանում տարեց տարի զարգանում է գինեգործությունը, ողջ աշխարհում մեծ տարածում է գտնում հայկական գինի, և ստեղծված ծանր իրավիճակում նման գրագետ մոտեցումը կարող է ավելի մեծ հնարավորություններ բացել այս գործընթացի հետագա առաջխաղացման համար։–0–

Share:
Թեգեր: Online Yerevan Wine Days, Երևան
Նախորդ նյութը

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Կոուլսլո

Հաջորդ նյութը

Հրաշք հատապտուղ. ելակով երեք համեղ բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայկական գինիներն արժանացել են միջազգային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակներին

post-image
Իվենթներ

«Ոսկեհատ» գինու փառառոնին մասնակցելու վեց պատճառ

post-image
Իվենթներ

Դդմատոն. Երևանում անցկացվում է հերթական «համեղ» փառատոնը (ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ

Ռուսական գաստրո շաբաթ Հայաստանում. միջոցառումների ժամանակացույց, մասնակիցներ և անակնկալներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8707

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6457

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5837

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5412

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3740

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"