Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Հայաստանը համաշխարհային գինեգործական մարգարիտ է

Հայաստանն ընդամենը մի քանի տարում թունդ ըմպելիքների երկրից վերածվեց համաշխարհային գինեգործական մարգարտի

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ընդամենը մի քանի տարում թունդ ըմպելիքների երկրից վերածվեց համաշխարհային գինեգործական մարգարտի, գրում է Simple Wine News–ը։

Հոդվածի հեղինակները բացահայտում են, թե ինչպես կարողացավ «քարերի երկիրը» սրընթաց վերելք ապրել գինեգործության ոլորտում։

«Վերածնունդ»

Ավելի քան 100 տարի առաջ Հայաստանի հեղինակությունը ձևավորվում էր բրենդիի շնորհիվ։ Դեռ 10 տարի առաջ այստեղ գերակշռում էին Այգեշատի և Արևշատի նման թունդ և կիսաքաղցր գինիները, գինեգործության մասին ոչ ոք լուրջ չէր էլ խոսում։

Մոտ հինգ–վեց տարի առաջ երկիրը, կարծես, նորից վերաբացվեց` ներկայացնելով ժամանակակից վառ ու գունեղ գինիներ, որոնք արժանանում են այնպիսի խիստ քննադատների հավանությանը, որոնցից են օրինակ Ռոբերտ Պարկերը և Ջենսիս Ռոբինսոնը։

Հաջողության գաղտնիքը, թերևս, ներդրումներն էին, բացառիկ սորտերը, այսօր արդեն հայտնի բնութագրերով գինիներն ու հնագույն ավանդույթների և համաշխարհային էնոլոգիական փորձի հմուտ համադրությունը։

«Վերածնունդ», այդպես են Հայաստանում անվանում գինեգործների նոր ալիքի շարժումը։ Նորագույն ժամանակաշրջանում բրենդիով և զուգահեռաբար գինեգործությամբ զբաղվում էին խորհրդային գործարանները։ Ոմանք լավ արդյունքներ էին գրանցում։ Օրինակ, կային ժամանակներ, երբ սպիտակ գինու արտադրության մեջ իր խոսքն էր ասում Իջևանի գինու գործարանը։ Եվ չնայած վերջին տարիներին հայտնվել են նոր առաջնորդներ, Տավուշի խաղողը նախկինի պես մեծ պահանջարկ է վայելում բազմաթիվ գինեգործների կողմից։

2000–ականներին սփյուռքի ներդրումները հոսեցին դեպի «Վերածնունդ»։ Հայկական գինեգործության վրա ազդող ամենագլխավոր ուժերից մեկը,  գրագետ պետական քաղաքականությունից, պատմական ավանդույթներից և հաջող տերուարից բացի, հայերի մտածելակերպն է, ովքեր հայրենիք են վերադարձել ԱՄՆ–ից, Արգենտինայից, Իտալիայից, Ռուսաստանից` վերածնելու գինու մշակույթը։ Նրանց թվում կան գործարարներ և ռոմանտիկներ, տեխնոլոգիական լուծումների կողմնակիցներ, նրանք բոլորը շփման «ծարավ ունեմ», բոլորը խոսում են երկրի և խաղողի վազի նկատմամբ տածած մեծ սիրո մասին ու պատրաստ են բառացիորեն քարեր շուռ տալ։

Ավանդույթներ և իրականություն

«Վերածննդի» գրեթե բոլոր գինեգործները Հայաստան գալիս արդեն ունեին միջազգային պատկերացում վատ և լավ գինու մասին։ Ոմանք հաշվի էին առնում Կալիֆոռնիայի ոճը, ոմանք` եվրոպական փորձը։ Եվ Հայաստանը, պահպանելով հնագույն ժառանգությունը,սկսեց փնտրել նոր ուղիներ բազմակերպար գինե աշխարհում։

Սորտերի անսահմանություն

Հրաբխային, քարքար, տափաստանային հողն իսկապես հարմար է ավտոխտոն սորտերի համար։ Անթիվ պատերազմներն ու ճակատամարտերը բազմաթիվ անգամ զրոյի են հավասարեցրել գինեգործությունը, սակայն Հայաստանում մինչ օրս պահպանվել են բարձրակարգ սորտեր։  

Հայաստանում կան ավելի քան 400 էնդեմիկ սորտեր, որոնցից շուրջ 50–ն օգտագործվում է արտադրության մեջ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում մի քանի տասնյակ սորտերի վերականգնման ուղղությամբ։ Հայկական խաղողից կարելի է պատրաստել շատ հետաքրքիր գինիներ` ամենաբազմազան երանգներով։

Share:
Թեգեր: «Վերածնունդ», գինեգործություն, Հայաստան
Նախորդ նյութը

Սուրճով սառը կոկտեյլների բաղադրատոմսեր. մի քանի րոպե և համեղագույն ըմպելիքը պատրաստ է

Հաջորդ նյութը

Փարավոնների ըմպելիքը կամ կարկադե թեյի հինգ օգտակար հատկությունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Կոլա, աղ և հում ձու. սուրճի յուրօրինակ բաղադրատոմսեր

post-image
Ըմպելիք

Ինչպե՞ս ընտրել ոչ թանկարժեք ու լավ գինի. կարևոր խորհուրդներ հայ փորձագետից

post-image
Ըմպելիք

Հայտնի է հայերի սիրելի ըմպելիքը

post-image
Ըմպելիք

Լավ լուր թեյի սիրահարների համար կամ ինչ առավելություններ ունի կանաչ թեյը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8713

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6471

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5859

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"