Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Կոճապղպեղով և անանուխով լիմոնադ. ամրապնդում ենք իմունիտետը

COVID-19–ի ֆոնին կարևոր է ամրապնդել իմունիտետը. ներկայացնում ենք կոճապղպեղով և անանուխով համեղ լիմոնադի բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշունը կամաց–կամաց գրավում է իր դիրքերը, իսկ դա նշանակում է, որ շուտով կսկսվի սուր շնչառական վարակների հերթական սեզոնը։ Նման պայմաններում, առավել ևս COVID-19–ի ֆոնին, հատկապես կարևոր է ամրապնդել իմունիտետը։

Դրա համար հարկավոր է ոչ միայն զբաղվել սպորտով և ունենալ բարձր տրամադրություն, այլև ընդունել բալանսավորված սնունդ` հատուկ ուշադրություն դարձնելով սեզոնային մրգերին և իմունիտետն ամրապնդող մթերքներին, որոնց թվում են կիտրոնը, բուլղարական պղպեղը, մեղրը, ինչպես նաև կոճապղպեղը։

Մի քանի ամիս առաջ, կորոնավիրուսային «հիսթերիայի» ժամանակ, Հայաստանի սուպերմարկետներում կոճապղպեղի գինը հավասարվեց ոսկու գնի`թանկանալով 5–6 անգամ։ Այդ մթերքի 1կգ–ն արժեր 30 դոլար։ Իհարկե, մի քանի շաբաթ անց խուճապը հանդարտվեց,  և կոճապղպեղի գինը վերադարձավ իր նորմալ ցուցանիշին` մոտ 6 դոլար։

Կոճապղպեղի արմատը, որն ունի բուժիչ հատկություններ, վաղուց հայտնի է ոչ միայն Արևելքում, այլև Արևմուտքի երկրներում։ Թարմ արմատը հիմնականում ավելացնում են թխվածքների մեջ, քերիչով մանրացված կոճապղպեղի արմատը շատ հարմար է թուրմերի և թեյի հետ։

Հիշեցնենք, որ աղեստամոքսային տրակտի խնդիրներ, ինչպես նաև բարձր ջերմություն ունեցող մարդիկ պետք է առավելագույնս զգույշ լինեն կոճապղպեղ օգտագործելիս։

Ներկայացնում ենք կոճապղպեղով և անանուխով համեղ լիմոնադի բաղադրատոմս։

Բաղադրիչներ

Կոճապղպեղի արմատ – 40 գրամ (երկարությունը` մոտ 4–5սմ)

Կիտրոն – 1 հատ

Անանուխ – 1 փունջ

Մեղր կամ շաքարավազ – 1 ճաշի գդալ

Խմելու ջուր – 1 լիտր

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել, մի փոքր սառեցնել և լցնել գրաֆինի մեջ։ Ավելացնել մանր կտրատած կամ քերած կոճապղպեղը, բարակ կտրատած կիտրոնը կամ քամած հյութը, անանուխի տերևները։ Վերջում ավելացնել մեղրը կամ շաքարավազը ու խառնել։ Փակել կափարիչով և թրմել 5–6 ժամ։ Վայելեք...

Share:
Թեգեր: անանուխ, լիմոնադ, կոճապղպեղ
Նախորդ նյութը

Հայկական գինիներն արժանացել են միջազգային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակներին

Հաջորդ նյութը

Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Մի բաժակ կարմիր գինի երկարակեցության համար. 10 փաստ գինու օգտակարության մասին

post-image
Ըմպելիք

Օրվա խմիչքը. Սանգրիա

post-image
Ըմպելիք

Վիդեո–բաղադրատոմս. ամանորյա կոկտեյլ` հայ բարմենի մատուցմամբ

post-image
Ըմպելիք

Կատարյալ սուրճի բաղադրատոմս` հայտնի խոհարար Անուշ Միրզոյանցից (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"