ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Թեմատիկ տոնակատարությունը կրեատիվության և որակյալ ծառայություններ մատուցելու իսկական մարտահրավեր է։
Վստահ ենք, որ հաստատ մասնակցել եք միջոցառումների, որտեղ ամբողջությամբ բացահայտել եք MBG-ի քեյթերինգի թիմի տաղանդը։

Ընտրել ենք հինգ պատճառ, թե ինչու հենց այս ծառայությունը կարող է լինել կատարյալ` հեղինակային տոնի համար։
Եվ այսպես.
1. Ձեր ճաշակը մեր ֆանտազիայի մեկնարկային կետն է։ Ցանկացած նախասիրությունը, սեզոնային մթերքները, ամենաէկզոտիկ ցանկությունները հիանալի հնարավորություն է մեր խոհարարների համար, որպեսզի նրանք դրսևորեն իրենց վարպետությունը։ Ուտելու համար նախատեսված զարդարանքներն ու food անակնկալները մեր դիզայներների ստեղծարար մտքի թռիչքն են։
2. Երազում եք անմոռանալի ընտանեկան ընթրիքի մասի՞ն կամ ցանկանում եք մասնակցել հայ արքաների խնջույքի՞ն, իսկ միգուցե դուք հրավիրովի եվրոպական ընթրիքի սիրահա՞ր եք։ Յուրաքանչյուր հյուրի համար պատրաստվում են բացառիկ դեկորացիաներ ու կատարվում է մթերքի ոճավորում, այնպես որ բացառիկությունն ու անկրկնելիությունը մեր այցեքարտն են։ Վստահ ենք` ձեզ սպասվում են վառ տպավորություններ։
3. Մանկական տոնը մանրուքների իսկական շքերթ է։ Գունեղ, համեղ և ամենակարևորը` օգտակար, մենք ընդունում ենք ձեր մարտահրավերը։ Մեր միջոցառումների փոքրիկ հյուրերը միշտ գոհ են։ Մենք ստեղծում ենք հարմարավետ մթնոլորտ ցանկացած հարթակում, որպեսզի ձեր երեխաները լինեն ակտիվ, կենսախինդ ու հագեցած։
4. Թանկարժեք իրերով զարդատուփ. դուք մեր ռեստորանային հարթակների մեծ սիրահար եք, բայց նոր համային շեշտադրումներ ու յուրահատուկ դեկորացիանե՞ր եք ցանկանում։ Մենք պատրաստ ենք այդ փորձությանը. կպահպանենք ձեր սիրելի վայրի մթնոլորտն ու կհարմարեցնենք մենյուն`ձեր հյուրերի ակտիվությանը համապատասխան։
5. Դուք սիրում եք գունեղ տոներ կազմակերպել ձեր տանը, բայց ուզում եք բացառիկ ծառայություն ու որա՞կ։ Մենք արդեն գալիս ենք։ Մեր թիմը կմշակի տոնակատարության կատարյալ ծրագիր`կյանքի կոչելով ամենախստապահանջ գաղափարները։ Որակյալ ծառայությունն ու բազմաթիվ անակնկալները կդառնան ձեր տոնի անբաժանելի մասը։ Ամրագրեք ձեր անկրկնելի տոնակատարությունը 044888071 հեռախոսահամարով, և մենք կպարգևենք համեղ, վառ ու գունեղ տպավորություններ։–0–