Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

Հարսանիքը ոչ միայն սիրո տոն է, հիշարժան ակնթարթներ, նորապսակների պայծառ դեմքեր, այլև բարդ կազմակերպչական գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հարսանիքը ոչ միայն սիրո տոն է, հիշարժան ակնթարթներ, նորապսակների պայծառ դեմքեր, այլև բարդ կազմակերպչական գործընթաց։ Կարևոր է յուրաքանչյուր դետալ` հյուրերի ցանկից մինչև ճաշատեսակների փոփոխության արագություն։

Ընտրել ենք 5 պատճառ, թե ինչու ձեր ամենաերջանիկ օրն արժե նշել «Ծիրանի Գարդենում».

1. Որակյալ ժամանց` մեծահասակների և երեխաների համար. առանցքային խնդիրներից է տարբեր տարիքի հյուրերի համար ապահովել հաճելի հանգիստ, քանի որ միջոցառումը տևում է մի քանի ժամ։ Մանկական հրապարակը իսկական փրկություն կդառնա տոնի ամենափոքրիկ հյուրերի համար։ Արհեստական լճակի մոտ գտնվող բացօթյա բարում երիտասարդներին է սպասվում լավագույն կոկտեյլների հարուստ ընտրանին։ Գողտրիկ նստարաններով պուրակային գոտին հիանալի վայր է ավագ սերնդի ներկայացուցիչների հաճելի զրույցի համար։

2. Կամերայնություն կամ մասշտաբային միջոցառում. մեծ թվով սրահները թույլ են տալիս ստեղծել կատարյալ մթնոլորտ ինչպես փոքրիկ հարսանեկան արարողության, այնպես էլ շքեղ միջոցառման համար։ Բացառիկ դիզայնի շնորհիվ հնարավոր է ստեղծել համապատասխան մթնոլորտ։

3. Թեմատիկ տոն, որը նման չէ այլ տոնակատարություններին։ Մենք ընտրել ենք ազգային և եվրոպական խոհանոցի լավագույն ճաշատեսակները, որոնք կուրախացնեն ամենախստապահանջ հյուրերին։ Քեյթերինգի գոտիների շնորհիվ հնարավոր է ստեղծել food կղզյակ` տոնի թեմատիկ փուլերի համար։ Ձեր հյուրերը տպավորված կլինեն։

4. Կենդանի երաժշտություն և յուրօրինակ երգացանկ. ի՞նչ հարսանիք առանց պարերի։ Մեր երաժշտական գոտիները կատարյալ են ինչպես հարսի առաջին պարի, այնպես էլ հյուրերի և մտերիմների ակտիվ հանգստի համար։ Պարերն ինչպես բացօթյա հարթակում, այնպես էլ սրահների պարահրապարակներում և բարձր տրամադրությունը մեր ռեստորանի այցեքարտն են։

5. Պարտեզը` որպես դեկորացիա. հարսանեկան ֆոտոշարքի համար նախատեսված գեղեցիկ հարթակներն ապահովված են. 4 հեկտար ծաղկող ծառերը, ջրվեժը, գողտրիկ գոտիները և խնամված մարգագետինները կատարյալ ֆոն են երջանիկ կադրերի համար։

Դե ինչ սպասում ենք ձեզ «Ծիրանի գարդեն» ռեստորանում։ Պլանավորեք ձեր տոնը մեզ հետ։

Share:
Թեգեր: «Ծիրանի գարդեն» ռեստորան, հարսանիք, մանրուք
Նախորդ նյութը

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

Հաջորդ նյութը

Վերջապե′ս. #ԳԱՌուն նոր ֆուդ սեզոնը` Margaryan Business Group ռեստորանային խմբի կողմից

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Սրտերը կապող տոն. Հայաստանում կանցկացվի «Արենի» գինու 11-րդ փառատոնը

post-image
Իվենթներ

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

post-image
Իվենթներ

Հայաստանում խորովածի ամենամյա փառատոնը հետաձգվել է, բայց այն կարելի է նշել նաև տանը․ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

post-image
Իվենթներ

Մարզահագուստով արքան. Jamiroquai–ի երևանյան համերգի ամենավառ կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8603

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6253

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5610

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5300

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3534

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"