ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանն անհնար է պատկերացնել առանց գողտրիկ հավաքույթների ռեստորանների տեռասներում։ Ջերմ գարնանային օրերը, ուրախ մթնոլորտն ու հաճելի զրույցը մեր մայրաքաղաքի այցեքարտն են։
Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում Margaryan Business Group ռեստորանային խմբի հարթակների ճանապարհային քարտեզը։

1. «Ծիրանի այգի» ռեստորանը 4 հեկտար մակերեսով վերանդա է, որտեղ կարելի է հանգիստ զբոսնել ծիրանենիների միջավայրում և զգալ ծաղկման բույրը։ Կրակի վրա պատրաստված ճաշատեսակները, թոնրի լավաշը, լճակի մոտ գտնվող ամառային բարն ու ժամանակակից մանկական հրապարակը կատարյալ կդարձնեն ձեր հանգիստը։
2. «Ոստան» ռեստորանի բակն իսկական պատմական օազիս է մայրաքաղաքի կենտրոնում։ Վերանդայում տիրում է հին Երևանի մթնոլորտը. կենդանի երաժշտություն, գինե աշխույժ հավաքույթներ և հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակների համտես`ժամանակակից մատուցմամբ։
3. «Ալյասկա» ռեստորանի ամառային տեռասը շրջապատված է շատրվաններով ու գեղատեսիլ պարտեզով։ Գարնանային զով եղանակին անուշաբույր լանչերին ու ուրախ կոկտեյլային երեկոներին ավելանում են պրեմիում դասի ստեյքերը, թարմ ծովամթերքն ու հեղինակային աղցանները։ Խոստանում ենք` թեժ է լինելու։
4. Հարմարավետ է և համեղ` ինչպես տանը. «Ծիրանի տուն» ռեստորանի նշանաբանն է։ Հյուսիսային պողոտայի աղմուկից և օտարների աչքերից թաքնված տեռասը հիանալի վայր է հայկական ավանդական խոհանոցի և ջերմ ընտանեկան խնջույքների սիրահարների համար։
5. Իսկական գուրմաններն անգամ կարոտել են գարնանային զեփյուռն ու ջերմ հայկական արևը։ «Չինարի» ռեստորանի հյութեղ լիմոնադները, կովկասյան պաշտետների ներկապնակը, հեղինակային աղցաններն ու տաք ուտեստները կստիպեն ձեզ երկար ժամանակ անցկացնել ամառային վերանդայում։
Դե ինչ, ծաղկող գարունը լավագույն ժամանակն է վերանդաներն ու հեղինակային մենյուն ուսումնասիրելու համար։–0–