ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Գինու Օրերն այս տարի կանցկացվեն հունիսի 4–ին և 5–ին Սարյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում` Պուշկին փողոցից մինչև Սպենդիարյանի փողոց, ինչպես նաև Թումանյան փողոցում` մինչև Փարպեցի փողոցի խաչմերուկ։
Ինչպես հաղորդու է «EventToura» ընկերությունը, Գինու օրերի գլխավոր նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:
Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով:
Միջոցառմանը կհնչի երևանյան և էլեկտրոնային երաժշտություն` By The Way խմբի և դիջեյների կատարմամբ։ Թումանյան փողոցում կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կատարմամբ։
«Գինու Համտես.Վարպետաց դասերի» շրջանակում Հայաստանում լավագույն գինու գիտակները կկազմակերպեն վարպետության դասընթացներ տարբեր թեմաներով, ինչպիսիք եք «Գինու համտեսի տեխնիկան», «Հայաստանի փրփրուն գինիները», «Արենիի երեք երանգները» և այլն։
Փառատոնի հյուրերը «Գինին և մշակույթը» միջոցառման շրջանակում հնարավորություն կունենան սովորել նկարել կտավի վրա։–0–