ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ սպառողների ընկալմամբ, գինին համարվում է ամենաավանդական և առողջ ապրելակերպի հետ «առավել համատեղելի» ոգելից խմիչքը։ Այս մասին են վկայում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի իրականացրած «Գինու սպառման մշակույթը Հայաստանում. հանրային կարծիքի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները։
Միաժամանակ հայերը կարծում են, որ գինին, թեև ընտանեկան միջոցառումներին ամենաշատ սպառվող խմիչքն է, ընկալվում է իբրև «ավելի կանացի» ըմպելիք։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը գինու սպառման մշակույթը զարգացնելու նպատակով իրագործել է մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում գինու սպառումը մեկ շնչի հաշվով 0,6 լիտրից աճել է 3,5 լիտրի վերջին 10 տարիների ընթացքում։–0–