Այսօր կներկայացնենք ախորժելի սնկով կրեմապուր:
Ապուրը սխտորով հիանալի տարբերակ է: Այն տաքացնող, թեթև ճաշատեսակ է, որը շատ հեշտ է պատրաստել: Սխտորը, փոքր քանակությամբ կարտոֆիլը, չորացրած խոտաբույսերն ապուրին հաղորդում են անուշ բույր:
Բաղադրիչներ
- շամպինիոն– 600 գրամ
- կարտոֆիլ– 300 գրամ
- սխտոր– 3-4 պճեղ
- ձիթապտղի յուղ – 1 ճաշի գդալ
- կարագ-1-2 ճաշի գդալ
- ալյուր- 1 ճաշի գդալ
- արգանակ կամ ջուր - 0,8-1 լիտր
- աղ, սև պղպեղ`ըստ ճաշակի
- չորացրած ուրց- 1-2 ճաշի գդալ
- մաղադանոս - 0.25 փունջ (մատուցման համար)
- սոյայի սոուս - 1-2 թեյի գդալ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ տաքացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը, և ավելացնել փոքր կտորներով կտրատած սունկը:
Խառնելով ՝ տապակել սնկերը բարձր կրակի վրա 10-15 րոպե, մինչև դուրս եկած հյութը գրեթե ամբողջությամբ գոլորշիանա: Ավելացնել 1-2 ճաշի գդալ կարագ և 3-4 կտոր մանր կտրատած սխտոր: Տապակել խառնուրդը 1-2 րոպե, մինչև սխտորի հոտը սկսեք զգալ:
Կաթսայի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ ալյուր և տապակել ևս 1-2 րոպե: Ավելացնել կարտոֆիլը, լցնել ջուրը կամ արգանակը: Ավելացնել աղ, սև պղպեղ և չորացրած խոտաբույսեր`ըստ ճաշակի:
Ապուրը եփել 12-15 րոպե, մինչև կարտոֆիլը փափկի:
Այնուհետև անջատել կրակը և բաղադրիչներն անցկացնել բլենդերով մինչև դառնա խյուս:
Կրկին ավելացնել սև պղպեղ, աղ կամ սոյայի սոուս՝ ըստ ցանկության: Վերջում ավելացնել 2-3 պտղունց մանր կտրատած մաղադանոս:
Սսնկով և սխտորով համեղ ու հյութալի ապուրը պատրաստ է:
Բարի ախորժակ