Լազանյան կարտոֆիլով և աղացած մսով համեղ, ընտանեկան ընթրիքի կամ ճաշի հիանալի տարբերակ է:
Կարտոֆիլով լազանյան աներևակայելի համեղ, շատ հագեցնող ուտեստ է: Չնայած պատրաստման եղանակը բավականին պարզ է, այն շատ արագ չի պատրաստվում:
Եթե ընտանիքը սիրում է համեղ սնվել, և ունեք ազատ ժամանակ, փորձեք ճաշի համար պատրաստել կարտոֆիլով լազանյա: Այն իսկապես կգոհացնի ընտանիքի անդամներին:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 կիլոգրամ
- աղացած հավի միս - 500 գրամ
- մոցարելլա - 200 գրամ
- կաթ - 1 բաժակ
- ալյուր - 1 ճաշի գդալ
- կարագ - 1 ճաշի գդալ
- աղ, պղպեղ
- գազար - 1 հատ
- գլուխ սոխ - 1 հատ
- լոլիկ - 1 հատ
- նեխուր - 1 ցողուն
- տոմատի մածուկ - 1 ճաշի գդալ
- բուսայուղ - 2 ճաշի գդալ
- գինի (առկայության դեպքում) -1 -2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Առաջին քայլը լազանյայի կարմիր սոուսի պատրաստումն է:
Տապակի մեջ տաքացնել բուսաուղը, ավելացնել կտրատած սոխ, տապակել մի քանի րոպե, ապա ավելացնել քերած գազարը:
Երբ գազարը թույլ կարմրի, ավելացնել մանրացված նեխուրը, ապա աղացած հավի միսը: 10 րոպե դանդաղ կրակի վրա եփել:
Լոլիկը կտրել չորս մասի, հանել միջուկը և հեռացնել կեղևը: Լցնել տոմատի մածուկը տապակի մեջ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի քիչ սպիտակ կամ կարմիր գինի:
Երբ հեղուկը սկսի եռալ, աղ և պղպեղ ավելացնել սոուսին: Անջատել և թողնել, որ մի փոքր սառչի:
Հետո պետք է պատրաստել լազանյայի սպիտակ սոուսը:
Կաթսայի մեջ տաքացնել կարագը, ավելացնել մի գդալ ալյուր, տապակել մեկ րոպե: Լցնել մի քիչ կաթ և անընդհատ խառնել:
Երբ սոուսը սկսի թանձրանալ, աղ և պղպեղ ավելացնել:
Լազանյանի համար նախատեսված ամանի հատակին լցնել սպիտակ սոուսը:
Կարտոֆիլը կտրատել բարակ շերտերի, առաջին շերտը շարել: Կարտոֆիլի վրա լցնել կարմիր սոուսը: Ապա ավելացնել քերած մոցարելլան և լցնել սպիտակ սոուսը:
Կրկնել շերտերը այնքան, մինչև տարայի տարողությունը վերջանա: Վերևը շերտը վրա դնել կարտոֆիլը, ավելացնել մոցարելլան ու սպիտակ սոուսը։
Տարան ծածկել փայլաթիթեղով և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 60-90 րոպե: Այնուհետև պետք է բարձրացնել փայլաթիթեղը, և դանակով ծակել կարտոֆիլի վերին շերտը: Եթե կարտոֆիլը եփած է, պետք է հանել փայլաթիթեղը և թողնել, որ լազանյան կարմրի:
Պատրաստի կարտոֆիլի լազանյան կտրել, մատուցել թարմ բանջարեղենով և կանաչեղենով:
Բարի ախորժակ…