Ելակով թխվածքը շատ հարմար տարբերակ է ընտանեկան ջերմ երեկոների համար:
Թխվածքի պատրաստման եղանակը շատ պարզ է, և նույնիսկ անփորձ տնային տնտեսուհիները կարող են թխել:
Այն այնքան անուշահոտ է, որ նույնիսկ պատրաստման ժամանակ ուզում ես հանել ջեռոցից և փորձել:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- սերուցքային կարագ - 80 գրամ
- շաքարավազ - 120 գրամ
- ձու - 2 հատ
- թթվասեր - 0 գրամ
- ալյուր 150 գրամ
- վանիլին -1 0 գրամ
- փխրեցուցիչ - 1 թեյի գդալ
Փշրանքների համար
- սերուցքային կարագ - 80 գրամ
- շաքարավազ - 80 գրամ
- ալյուր - 100 գրամ
- ելակ - 200 գրամ
- շագանակագույն շաքարավազ – 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Հալված կարագին ավելացնել շաքարավազ և վանիլին, ապա հարիչով հարել:
Հատ–հատ ավելացնել ձուն` խառնելով ամեն մեկից հետո, այնուհետև լցնել թթվասերը և խառնել: Կարելի է օգտագործել ցանկացած յուղայնության թթվասեր:
Խմորին ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, խառնել գդալով: Խմորը պետք է դառնա հարթ ու միատարր, ինչպես թանձր թթվասերը։
Տարայի մեջ լցնել խմորը, վրան դասավորել կտրատած ելակներն ու ցանել շագանակագույն շաքարավազը։
Փշրանքների համար սառը կարագը տրորել շաքարավազի և ալյուրի հետ։ Եվ ստացված փշրանքները լցնել խմորի վրա:
Ջեռոցը տաքացնել 180 աստիճան, և թխել թխվածքը 40-45 րոպե: Պատրաստման ընթացքում փայտիկը խրել խմորի մեջ ու ստուգել այն պատրաստ է, թե ոչ։
Երբ թխվածքը սառչի, կտրել այն փոքր կտորների և մատուցել: Ցանկության դեպքում կարելի է մի փոքր շաքարավազ շաղ տալ տորթի վրա:
Մեկ բաժակ տաք թեյ, մեկ կտոր համեղ ելակով թխվածք, և լավ երեկոն ապահովված է:
Բարի ախորժակ…