Խաշը, որը հիմնականում պատրաստում են տավարի տոտիկներից, հայկական հին ճաշատեսակներից է: Այս բուրավետ ապուրը սովորաբար մատուցում են վաղ առավոտյան: Այս անսովոր թվացող ավանդույթը պահպանվել է հին ժամանակներից:
Նախկինում հարուստ մարդիկ անասուն մորթելուց հետո, իրենց էին վերցնում միայն միսը, իսկ աղքատներին մնում էին միայն կենդանու տոտիկները: Քանի որ նրանք չէին ուզում, որ ինչ-որ մեկն իմանա, թե ինչ են ուտում, ապուրը պատրաստում էին վաղ առավոտյան:
Բայց եթե երբևէ համտեսել եք խաշ, կհամոզվեք, որ ձմեռային այս համեղ ապուրը ճիշտ է ուտել վաղ առավոտյան, քանի որ այն շատ բարձր կալորիականություն ունի և չափազանց հագեցնող է: Շատերը, ովքեր պատրաստվում են խաշ ուտել, ախորժակ են պահում նախորդ երեկոյից:

Ինչպես ուտել խաշը
Խաշը ճիշտ ուտելու համար պետք է իմանալ որոշ նրբություններ: Նախ, ինքներդ պետք է աղ և սխտոր ավելացնեք ապուրին ՝ ըստ ձեր ցանկության: Մսի կտորները ապուրից նախընտրելի է տեղափոխել մեկ այլ ափսեի մեջ: Խորհուրդ է տրվում միսը ծածկել լավաշով, որպեսզի այն չսառչի: Չորացրած լավաշը պետք է մանրացնել ապուրի մեջ, որպեսզի ամբողջ արգանակը ներծծվի:
Մարդիկ, ովքեր իրենց անվանում են «իսկական խաշ ուտողներ», այն ուտում են առանց գդալի: Նրանք վստահ են, որ ուտեստն ավելի համեղ է, երբ այն ձեռքերով ես ուտում:
Food&Wine-ը այսօր կներկայացնի խաշի պատրաստման ամենահամեղ տարբերակներից մեկը:

Անհրաժեշտբաղադրիչներ
- տավարի տոտիկներ -1,5 կիլոգրամ
- փորոտիք-0.5 կիլոգրամ
- ջուր-800-1000 գրամ
- աղ, պղպեղ
- դափնու տերև-0.5 գրամ
- սխտոր
- լավաշ
- բողկ
Պատրաստման եղանակը
Մաքրել և լվանալ տավարի տոտիկները, ապա կտորները դնել ջրի մեջ մեկ ամբողջ օր, ընթացքում ջուրը փոխել ամեն 2-3 ժամը մեկ:
Հաջորդ օրը տոտիկները տեղափոխել այն կաթսայի մեջ, որտեղ պետք է պատրաստել խաշը: Մսից մոտ 5 սմ բարձրությամբ ջուր լցնել: Եփելուց կես ժամ առաջ ավելացնել աղ, պղպեղի հատիկներ և դափնու տերև: Խաշը պետք է լավ համեմված լինի:
Բարձր կրակի վրա եռացնել, ընթացքում հեռացնել երեսին գոյացող փրփուրը և եփել ամենաթույլ կրակի վրա 6-7 ժամ:
Առանձին տարայի մեջ մատուցել
մանրացված սխտորը՝
նախապես ավելացնելով երկու ճաշի գդալ խաշի արգանակից, բողկ և լավաշ:
Կտրել լավաշը, և եթե այն չոր
չէ, կարելի է ջեռոցում չորացնել:
Բարի ախորժակ…