Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Պարզապես ֆանտաստիկ է. հայտնի շվեյցարացի ռեստորատոր Ռետո Մատիսը` Հայաստանի և հայկական խոհանոցի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Աշխարհահռչակ շեֆ խոհարար, ռեստորատոր, «Գուրմե» փառատոնի համահիմնադիր Ռետո Մատիսը, ով Եվրոպայի լավագույն պիցցայոլաներից է, Food&Wine պորտալին տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանից ստացված տպավորությունների, հայկական մթերքի, խոհանոցի մասին և նշել պիցցայի իր սիրելի տեսակը, որը ներկայացրել է Երևանում

Աշխարհահռչակ շեֆ խոհարար, ռեստորատոր, «Գուրմե» փառատոնի համահիմնադիր Ռետո Մատիսը, ով Եվրոպայի լավագույն պիցցայոլաներից է, Food&Wine պորտալին տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանից ստացված տպավորությունների, հայկական մթերքի, խոհանոցի մասին և նշել  պիցցայի իր սիրելի տեսակը, որը ներկայացրել է Երևանում։

– Հավանեցի՞ք Հայաստանը։

– Շատ։ Շատ շնորհակալ եմ մարդկանց հետ շփման համար, հատկապես` գյուղերում։

– Ձեզ դուր եկա՞վ հայկական մթերքը։

– Ֆանտաստիկ մթերք է։ Դուք ունեք սեզոնայնություն, ինչը շատ կարևոր է։ Ձեզ մոտ տարբեր մարզերում աճում են առանձնահատուկ մրգեր և բանջարեղեն։ Կան հիանալի ռեստորաններ և շատ մեծ ներուժ։

– Հայկական խոհանոցի ո՞ր ճաշատեսակն եք ամենից շատ հավանել։

– Մենք վերջերս դա էինք քննարկում։ Եթե դուք ինչ–որ մեկին հարցնեք` ի՞նչն է տիպիկ հայկական, խնդիր կլինի։ Քանի որ լավ ճաշատեսակները շատ են։ Այս պահին կանգ ենք առել մեկ առանձնահատուկ ազգային ճաշատեսակի վրա, որը բոլորն առանձնացրեցին, դա լավաշն է։ Այո, դուք ունեք գառան միս, դդումով բրինձ, ձուկ, բայց ինձ համար տիպիկ հայկականը լավաշն է տարբեր լցոններով։

– Տոլմա համտեսե՞լ եք, դուր եկա՞վ։

– Այո, նաև տոլման։

– Բայց ձեզ համար լավագույնը լավա՞շն է։

 – Ինձ համար` այո։

– Կնշեք պիցցայի` ձեր սիրած տեսակները։

– Կա միայն մեկը` տրյուֆելներով։

– Որպես Կիպրոսում ամենահայտնի ռեստորանի սեփականատեր` հարցնեմ. հայկական և հունական խոհանոցներն ունե՞ն ընդհանուր բան։

– Նրանք երկուսն էլ նման են մթերքի որակով և թարմությամբ։ Իհարկե, հունական խոհանոցը գտնվում է միջերկրածովյան խոհանոցի ազդեցության տակ` ձուկ, ծովամթերք, ձիթայուղ։ Հայկական խոհանոցն ավելի շատ արևելյան է` բոլոր այդ քարավանները, որոնք անցել են այստեղով հին ժամանակներում և ինչ–որ բան են թողել ։ Բայց դուք չեք կարող համեմատել հունական և հայկական խոհանոցները։ Նրանք լրիվ տարբեր են։ Մեկի համար ես գնում եմ Հունաստան, մյուսի համար` Հայաստան։

– Հայաստանում գտե՞լ եք մթերք կամ բաղադրատոմսեր, որոնք հետագայում կօգտագործեք։

– Ես տեսա դդումը, որը հաստատ կօգտագործեմ, լավաշը։ Դուք չեք կարող լավաշ թխել Շվեյցարիայում, բայց ճամփորդություններում կան ոգեշնչման աղբյուրներ։ Դուք ստանում ենք նոր տպավորություններ, տեսնում եք նոր մթերքներ, ուտելիքի ներկայացման, պատրաստման եղանակներ։–0–

Share:
Թեգեր: հայկական խոհանոց, Ռետո Մատիստ
Նախորդ նյութը

Առջևում ձմեռ է. հայկական խոհանոցի 4 ամենահամեղ ու տաք ճաշատեսակները

Հաջորդ նյութը

Նիհարեցնող թեյեր. օգու՞տ, թե՞ վնաս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Առանց կազմվածքին վնասելու. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

post-image
Սնունդ

Երևանը, գինին, քրիստոնեությունը, ուտելիքը և բնությունը. Կովկասի մարգարիտը` Հայաստանը տեսնելու հինգ պատճառ (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Մսի փոխարինիչները մեծ տարածում են գտնում ռեստորաններում. դրանց շուկան կաճի`հասնելով 100 մլրդ դոլարի

post-image
Սնունդ

Ինչպե՞ս կարող է մեղրը վնասել ձեր առողջությանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8707

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6457

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5837

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5412

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3740

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"