Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Ինչպե՞ս ընտրել ոչ թանկարժեք ու լավ գինի. կարևոր խորհուրդներ հայ փորձագետից

Խաղողագործության և գինեգործության մասնագետ-խորհրդատու Արտակ Գաբրիելյանը Food&Wine-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է Հայաստանում ընտրել միաժամանակ և´ համեղ, և´ ոչ թանկարժեք գինի

Խաղողագործության և գինեգործության մասնագետ-խորհրդատու Արտակ Գաբրիելյանը Food&Wine-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է Հայաստանում ընտրել միաժամանակ և´ համեղ, և´ ոչ թանկարժեք գինի: Նա խոսել է նաև գինու գնային առանձնատկությունների մասին, ինչին պետք է ուշադրություն դարձնել գինի ընտրելիս, և որքան գումար է պետք հատկացնել գինու ընտրությանը:

- Բարև ձեզ, պարոն Գաբրիելյան։ Սկսենք մարդկանց հետաքրքրող, թերևս, ամենակարևոր հարցից. որքա՞ն գումար է պետք նախատեսել լավ գինի գնելու համար:

– Հայկական շուկան շատ տարբեր է: Օրինակ գինի կա, որը շատ լավն է, բայց արժե 2500 դրամ: Ես, որպես գինեսեր, փորձագետ այդ գինին գնում եմ ու հաճույքով խմում եմ: Բայց ինչու եմ ասում, որ այս գինին լավն է, որովհետև, եթե առանձին դա վերցնենք, այն ոչ մի առանձնահատուկ բան չունի, բայց երբ համեմատում ենք գին-որակ հարաբերակցությունը, հասկանում ենք, որ այդ գնի դիմաց մենք բավականին լավ տարբերակ ունենք: Եթե դիտարկենք հայկական շուկայի այսօրվա գները, ապա կարելի է գտնել բավականին լավ գինիներ 3000-6000 դրամ գնային սեգմենտում: Այսինքն պարտադիր չի, որ գինին լինի շատ թանկ, որպեսզի լավը լինի: Միշտ էլ կարելի է գտնել ավելի մատչելի տարբերակ:

- Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ գինին որակյալ է, և հաստատ արժե գնել:

– Որակի տեսանկյունից, իհարկե փորձն է կարևոր: Այսինքն անընդհատ խմել է պետք, քննարկել, իսկ այսօր թրենդ է դարձել գինուց հասկանալը, խոսելը: Հիմա գինեսերները հաճախ են հանդիպում, քննարկումներ կազմակերպում գինու թեմայի շուրջ: Սկզբում գոնե այդ քննարկումներին մասնակցել է պետք, մինչև որ սեփական փորձով արդեն կարողանաս գինու մասին պատկերացում կազմել: Մի էսպիսի կարևոր բան կա. լավագույն գինին այն գինին է, որը ձեզ դուր է գալիս: Շատերը մտածում են, որ լավ գինին կարմիր գինին է: Բայց չկա նման բան: Եթե շուկայում նայենք կարմիր գինու գներն անիմաստ ավելի բարձր են, քան սպիտակ գինունը: Զուտ այն կարծրատիպն է, որ կարմիր գինին ավելի  լավն է, իսկ եթե ավելի լավն է, ուրեմն ավելի թանկ պետք է լինի: Բայց դա ընդամենը կարծրատիպ է:

- Կա կարծիք, որ որքան գինին թանկ է, այնքան ավելի համեղ է, այդպե՞ս է:

– Համամիտ չեմ այս տեսակետի հետ: Ամենաթանկ գինին, նույնսիկ ամենալավ տեխնոլոգիաներով պատրաստվածը, մաքսիմում կարող է արժենալ 10.000 դրամ: Դրանից ավել եթե գինի հանդիպեք, ուրեմն դա հավելյալ արժեքն է, որը գեներացվում է մարքեթինգի, բրենդինգի արդյունքում: Գինու վաճառքը էմոցիայի վաճառք է, այսինքն գինին վայելք է, և այդ վայելքը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևով կարող է ընկալվել: Որքան խմիչքը լավ ներկայացնես, բնականաբար գինն ավելի բարձր պիտի լինի: Եվ դա է հենց էմոցիայի վաճառքը: Մի օրինակ բերեմ՝ Ֆրանսիայում նախկինում գինին արժեր 10-15 եվրո: Մի օր Հռոմի Պապն այցելում է իրենց, օրհնում գինին, ու դրանից հետո գինին վաճառվում է 100 եվրոյից ավել: Այսինքն սա մարքեթինգ է, որի հաշվին էլ գները կարող են բարձրանալ:

- Իսկ Հայաստանում կարե՞լի է գտնել համեղ և մատչելի գինի, և որտե՞ղ:

– Մոտավորապես 10-15 տարի առաջ Հայաստանում չկային մասնագիտացված վայրեր, որտեղ գոնե մասնագիտական խորհուրդ կտային գինու ընտրության հարցում: Այսինքն բավական դժվար էր, գնում էինք խանութ, վերցնում ցանկացած գինի, որը ո´չ ջերմաստիճանային համապատասխան պայմաններում էր պահվում, ո´չ էլ լուսային: Բայց այսօր ունենք բավականին շատ` գինու և ալկոհոլային խմիչքների մասնագիտացված խանութներ, որտեղ գինիները պահվում են ճիշտ ջերմային ու լուսային պայմաններում: Բացի այդ նաև խորհրդատվական հատվածն է բավական լավ տեմպերով զարգանում: Այսինքն հնարավոր է դու գինուց այդքան էլ տեղյակ չես, բայց հյուրեր ունես և ուզում ես գինի հյուրասիրել: Կարող ես մտնել մասնագիտացված խանութ, հարցնել, թե ինչ տարբերակներ ունեն և վերջում հաստատ մի լավ տարբերակ կգտնես:

Խաղողագործության և գինեգործության մասնագետ-խորհրդատու Արտակ Գաբրիելյանը Food&Wine-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է Հայաստանում ընտրել միաժամանակ և´ համեղ, և´ ոչ թանկարժեք գինի

-Առհասարակ, ո՞րն է համեղ գինու թիվ մեկ գրավականը:

– Կան մի շարք հայկական և միջազգային ստանդարտներ, որոնք կոնկրետ սահմանում են, թե գինին ինչպիսին պետք է լինի՝ ըստ ֆիզիկական ու քիմիական պարամետրերի: Սակայն գինին հնարավոր է համապատասխանի այդ բոլոր ստանդարտներին, բայց չլինի շատ լավը և հակառակը, կարող է բոլոր ստանդարտներին չհամապատասխանել և լինել շատ լավը: Այսինքն ասել լավ կամ համեղ գինի ու սահմանում տալ, հնարավոր չէ: Որովհետև կապ ունի նախ, արդյոք գինին ուտելիքի հետ համադրվելու է, թե ոչ, երբ է խմվելու, ինչ տրամադրությամբ, ինչ միջավայրում: Միանշանակ, երբ ուզում ենք գնահատել գինին, պետք է առանձնացնենք առավելություններն ու թերությունները, հետո ինչ-որ կարծիք ասել: Գինու տեսակներն ու ոճերն այնքան տարբեր են, որ մեկ կամ երկու նախադրյալ նշելը դժվար է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են գինի ընտրել, բայց չգիտեն՝ ինչպես:

– Եթե մարդն ընդհանրապես տեղյակ չէ գինուց, բայց ուզում է ընտրել, ես միանշանակ խորհուրդ եմ տալիս գնալ ու համարձակ ընտրել: Այո, պետք է գնալ, ընտրել ու չվախենալ սխալվելուց: Ամեն անգամ նոր գինի պետք է բացահայտել: Եթե օրինակ ամիսը պետք է մաքսիմում մեկ շիշ գինի խմեն, ապա ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ տարբեր գինի ընտրեն, բայց մտապահեն բոլոր այն տարբերակները, որոնք համտեսել են, առանձնացնեն առավելություններն ու թերությունները:

– Որո՞նք են այն հիմնական խորհուրդները, որոնք միշտ տալիս եք գինի ընտրելիս:        

– Առաջին խորհուրդն արդեն մասնակի ասացի: Պետք է ամեն անգամ աշխատել տարբեր գինի փորձել նոր շրջանից, նոր խաղողի սորտից: Երկրորդը, պետք է այնքան համտեսել, այնքան ուսումնասիրել, մինչև ձևավորվի սեփական փորձը, իսկ եթե փորձի պակաս կա, ապա սկզբնական շրջանում պետք է օգտվել մասնագիտացված խանութներից: Եվ ընտրելիս պետք է հստակ հասկանալ, թե ինչ նպատակով են ընտրում` հյուրասիրություն, սննդի հետ համադրում, տեղական թե արտասահմանյան գինի, ու այսպես ֆիլտրելով` պետք է հասնել կոնկրետ գինու տեսակի: Չկան կարծրատիպեր ու արգելքներ, միշտ էլ կարելի է համտեսել ու գտնել լավագույն տարբերակը:–0–

Share:
Թեգեր: Արտակ Գաբրիելյան, գինի, ընտրություն, խորհուրդներ
Նախորդ նյութը

Նիհարեցնող թեյեր. օգու՞տ, թե՞ վնաս

мандарин
Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. մանդարին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Օրվա խմիչքը. Սանգրիա

post-image
Ըմպելիք

Մանր վնասատու. հայկական խաղողին լուրջ վտանգ է սպառնում

post-image
Ըմպելիք

Օղի` Չեռնոբիլից. Atomik օղու առաջին շիշն է արտադրվել օտարման գոտում

post-image
Ըմպելիք

ԵԿԳ–ն ներկայացնում է վարպետության նոր բարձունք. «Էրեբունի 50»՝ ARARAT շարքի նոր ուլտրապրեմիալ կոնյակ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8603

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6253

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5610

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5299

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3533

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"