Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Վիտամինային ռումբ. կարմիր ոսպով համեղ կրեմապուրի բաղադրատոմս

Ոսպով կրեմապուրը շատ հեշտ է պատրաստել, այն օրգանիզմին հաղորդում է էներգիա, որը բավարար է ողջ օրվա համար

Կարմիր ոսպը շատ տարածված է իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Այն հարուստ է վիտամիններով, ածխաջրերով, սպիտակուցներով, պեկտիններով, հանքանյութերով, բջջանյութով։

Երկաթի և կալիումի խտացվածությամբ ոսպն առաջատարի դիրքում է լոբազգիների շրջանում։ Այն ամրապնդում է իմունիտետը և բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, հատկապես աշնանն ու ձմռանը։

Ներկայացնում ենք ոսպով կրեմապուրի բաղադրատոմս, որը  շատ հեշտ է պատրաստել։ Այն օրգանիզմին հաղորդում է էներգիա, որը բավարար է ողջ օրվա համար։


Բաղադրիչներ

Կարմիր ոսպ – 300 գրամ

Տոմատի մածուկ – 1 ճաշի գդալ

Ձիթայուղ –  1 ճաշի գդալ

Կարմիր աղացած պղպեղ – 1 ճաշի գդալ

Կանաչ սոխ – կապի 1/3

Պապրիկա – 1 ճաշի գդալ

Սև պղպեղ – ըստ ճաշակի

Աղ – ըստ ճաշակի

Դափնու տերև – 1 հատ

Սպիտակ քնջութ մատուցման համար

Պատրաստման եղանակը

Ոսպի վրա ջուր լցնել և դնել կրակին։ Եռալուց հետո ավելացնել մի պտղունց աղ և դափնու տերև։ Հետո պակասեցնել կրակն ու եփել մինչև ոսպը փափկի։ Վերցնել կրակի վրայից, հանել դափնու տերևը, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, ձիթայուղը, տոմատի մածուկն ու համեմունքները։ Այնուհետև հարել բլենդերով։ Պատրաստի կրեմապուրի վրա ցանել սպիտակ քնջութն ու մատուցել չորահացի հետ։

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: բաղադրատոմս, կարմի ոսպ, կրեմապուր, վիտամիններ
Նախորդ նյութը

Հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցը՝ հայկական խոհանոցի, հայկական մթերքների «համառության» և բոնուսային բաղադրատոմսի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Forbes. Հայաստանը կդառնա գաստրոճամփորդությունների կարևոր երկիր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Թայական խոհանոցից մինչև Hard Rock Cafe Yerevan. Food Republic-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը՝ երևանցիների նախասիրությունների և սպասվող սուշի-բումի մասին

post-image
Սնունդ

Խրթխրթան աղանդեր. կրեմով և մրգերով համեղ վաֆլիի պարզ բաղադրատոմս (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Կարտոֆիլով և աղացած մսով լազանյա. իտալական ուտեստի նուրբ և համեղ տարբերակ

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. աներևակայելի համեղ ռոլլեր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8707

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6457

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5837

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5412

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3740

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"