Հայրենիքի կորստի ցավը սրտում, Իննան ու իր ընտանիքը տեղափոխվել են Երևան, սակայն չեն հանձնվել: Մասնագիտությամբ ուսուցչուհի Իննան այստեղ ևս հիմնել է իր փոքրիկ ընտանեկան բիզնեսը՝ համեմված հադրության համ ու հոտով:
Պատերազմի 8-րդ օրը Իննայի ընտանիքը որոշում է թողնել տունն ու տեղափոխվել Երևան։ Այս ընտանիքն էլ հազարավորների նման Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է տունը, բիզնեսները, խանութն ու հայրենիքը, բայց չի հուսալքվել:
Երևան տեղափոխվելուց հետո ինչ-որ գործ էր պետք ձեռնարկել, և Իննան ընտրեց ամենահոգեհարազատ տարբերակը: Հադրութում գործող իրենց ընտանեկան խմորեղենի բիզնեսը որոշեց շարունակել Երևանում:
Դե իսկ արդեն փախլավայի, գաթայի, ժենգյալով հացի համար ամեն օր պարտադիր հաճախորդներ է ունենում։ Իր բաղադրատոմսն ու հմտությունները Իննան ձուլում է խմորի հետ` հիացնելով բոլորին: Մանրամասները՝ տեսանյութում:–0–