Խինկալին շատ համեղ կերակրատեսակ է, բայց ճիշտ պատրաստելը մի ամբողջ արվեստ։ Համարվում է, որ խինկալին պետք է ունենա առնվազն 20 ծալք, սակայն շատ արհեստավարժ խոհարարները կարողանում են այն հասցնել անգամ 36-38-ի։ Ընդունված է խինկալին ուտել ձեռքերով։
Խմորի համար
- ջուր-100 մլ
- ալյուր-2 բաժակ
- ձու-1 հատ
- աղ-1/2 թեյի գդալ
Խճողակի համար
- աղացած յուղոտ տավարի միս-600 գրամ
- սոխ-2 գլուխ
- ջուր-1/2 բաժակ
- աղ, սև պղպեղ
- մաղադանոս՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

Առաջին հերթին անհրաժեշտ է ալյուրը, ջուրը, ձուն և աղը։ Ալյուրը լցնել թասիկի մեջ, ավելացնել աղն ու ձուն:
Սկսել խմորը հունցելու` ընթացքում լցնելով սառը ջուր։ Շարունակել հունցել, 5-7 րոպեից պետք է ստացվի խինկալիի առաձգական խմոր։ Խմորը փաթաթել բարակ թաղանթի մեջ և 10 րոպեով դնել սառցախցիկում։
Մինչ խմորը փոքր-ինչ կսառչի, աղացած տավարի միսը պետք է համեմել սոխով, աղով, սև պղպեղով, մաղադանոսով և վերջում մի փոքր ջուր ավելացնել:
Խմորից պետք է ձևավորել երկար գլանակներ։ Կտրել դրանք հավասար մասերի: Այնուհետև կտորները գրտնակով բարակ շրջանակների բաժանել: Այդ ընթացքում սեղանի մակերեսին պետք է ալյուր ցանել, որպեսզի խմորը չկպչի: Շրջանակների մեջտեղում դնել աղացած միսը, և ծայրերն իրար միացնել։ Եփել մեծ կաթսայում մոտ 7-10 րոպե։
Մատուցել տաք վիճակում։ Պատրաստի ուտեստի վրա կարելի է ավելացնել սև պղպեղ և մատուցել սոուսով։ Բարի ախորժակ