Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Forbes. Հայաստանը նոր գինեգործական երկիր է` հազարամյա ավանդույթներով

Ինչպես գրում է Forbes–ը, հայկական գինիները շարունակում են մեծ ճանաչում վայելել ամբողջ աշխարհում։ Այստեղ արտադրում են որակյալ գինիներ, որոնք բնավորություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հեղինակավոր Forbes–ը հրապարակել է հոդված գինեգործության ոլորտում Հայաստանի նոր ձեռքբերումների, ինչպես նաև երկրի հնագույն ավանդույթների մասին։

Հոդվածում նշվում է, որ ինչպես վկայում են հնագիտական պեղումները, հենց այստեղ` մերօրյա Հայաստանի և Վրաստանի տարածքում, մոտ 8 տարի առաջ առաջին անգամ սկսել են գինի արտադրել։ Այստեղից գինեգործությունը տարածվել է դեպի հարավ` Միջագետք (ժամանակակից Իրաք), Հորդանան, Իսրայել, Եգիպտոս, Կիպրոս, Հունաստան, Միջերկրական ծովի այլ երկրներ և դրա սահմաններից դուրս։

Ինչպես նշվում է հոդվածում, մինչև վերջերս հայկական գինիներն ընդհանրապես հայտնի չէին հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը խորհրդային երկիր էր 1922–1990թթ.–ին։ Խորհրդային հանրապետություններից ամեն մեկն ուներ իր առանձնահատկությունը, և Հայաստանը հայտնի էր կոնյակի արտադրությամբ։ Բայց հիմա հայկական գինիներն արժանանում են բարձր գնահատականի ամբողջ աշխարհում։ Արտադրության ծավալները համեմատաբար մեծ չեն, ընդ որում խոսքը էժան գինիների մասին չէ, արտադրողները խաղադրույք են անում որակյալ գինիների վրա, որոնք բնավորություն ունեն։

Նշվում է, որ Հայաստանը սեղմված է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Հանրապետությունն ունի մոտ 3մլն բնակիչ, սակայն աշխարհի բազմաթիվ երկրներում բնակվում է մեծ հայկական սփյուռք։

Տեղական լանդշաֆտն առանձնանում է Կովկասյան հսկա լեռներով, բազմաթիվ խաղողի այգիները տեղակայված են ծովի մակերևույթից 3300–5000 ֆուտ բարձրության վրա։ Կլիման ցամաքային է` շոգ և չոր ամառներով, իսկ ձմռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -15C-ի, որոշ շրջաններում` նաև ավելի ցածր։ Հայաստանում  կա չորս հիմնական գինեգործական շրջան։ Ամենահայտնին Վայոց Ձորն է` երկրի հարավային մասում, հենց այստեղ է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինեգործարանը, որը մոտ 6000 տարեկան է։–0–

Share:
Թեգեր: Forbes, գինեգործություն, Հայաստան
Hard Rock Cafe
Նախորդ նյութը

Փակ և բացօթյա սրահներ, կենդանի կատարում. HARD ROCK CAFE® YEREVAN-ը խոստանում է բրենդի ոգին և փիլիսոփայությունը բերել Երևան

Հաջորդ նյութը

Թայական խոհանոցից մինչև Hard Rock Cafe Yerevan. Food Republic-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը՝ երևանցիների նախասիրությունների և սպասվող սուշի-բումի մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ռուսաստանը պատրաստվում է գինու համար ազգային չափանիշ մշակել

post-image
Ըմպելիք

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի

post-image
Ըմպելիք

Նիհարեցնող թեյեր. օգու՞տ, թե՞ վնաս

post-image
Ըմպելիք

Հայ սպառողի ընկալմամբ, ո՞ր ալկոհոլային խմիչքն է ամենաավանդականը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8603

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6253

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5610

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5299

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3533

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"