Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Новый год стол
Սնունդ

Ամանորյա համեղ ու տարբերվող մսային ճաշատեսակներ

Ներկայացնում ենք ամանորյա մսային ճաշատեսակների ամենահամեղ տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուտով Ամանոր է, մենք հրաժեշտ ենք տալիս 2021թ.-ին և դիմավորում 2022-ը, որի խորհրդանիշը Սև, ջրային վագրն է: Գալիք տարվա խորհրդանիշը սիրում է համեղ ուտել, և, ինչպես բոլորս գիտենք, վագրը մսակեր է, ու նրան հաճոյանալու և գոհացնելու համար սեղանին պետք է անպայման լինեն համեղ մսային ճաշատեսակներ:

Ներկայացնում ենք ամանորյա մսային ճաշատեսակների ամենահամեղ տարբերակները։

Եվ այսպես...

Սնկով հնդկահավ ջեռոցում

Новый год стол

Պետք է ​​նախապես մարինացնել հնդկահավը, ինչի շնորհիվ հնդկահավի միսը կլինի փափուկ և հյութալի:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • հնդկահավ - 3 կիլոգրամ
  • տոմատի սոուս - 4 ճաշի գդալ
  • գինու քացախ - 2 ճաշի գդալ
  • մեղր - 2 ճաշի գդալ
  • սոյայի սոուս - 4 ճաշի գդալ
  • զեյթունի ձեթ - 2 ճաշի գդալ
  • սխտորի փոշի - 1 թեյի գդալ
  • աղ, պղպեղ

Սունկը մարինացնելու համար

  • շամպինիոններ - 600 գրամ
  • տոմատի սոուս - 1 ճաշի գդալ
  • սոյայի սոուս-1 ճաշի գդալ
  • մայոնեզ - 1 ճաշի գդալ
  • օրեգանո - 0.5 թեյի գդալ
  • սխտոր - 1 պճեղ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Լվանալ և չորացնել հնդկահավը։ Այնուհետև տեղափոխել հարմար թավայի մեջ, ավելացնել տոմատի սոուսը, մեղրը, ձիթապտղի ձեթը, սոյայի սոուսը, սխտորը, աղը, պղպեղը և քացախը։ Եվ թողնել 30 րոպե, որպեսզի մարինացվի:

Մարինացված հնդկահավը տեղափոխել ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, ծածկել փայլաթիթեղով և 1.5 ժամով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ Տապակել վերևից և ներքևից:

Այդ ընթացքում մաքրել շամպինիոնները։ Ավելացնել մանրացված սխտորը, օրեգանոն, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի, ինչպես նաև սոյայի սոուսը, տոմատի սոուսը և մայոնեզը: Բոլոր սնկերը լավ թաթախել համեմունքներով սոուսի մեջ:

Որոշ ժամանակ անց բացել փայլաթիթեղը, հնդկահավի վրա քսել մնացած մարինադը, ավելացնել մարինացված սունկը և սնկով հնդկահավը եփել ջեռոցում ևս 40 րոպե։

Պատրաստի հնդկահավը սնկերի հետ միասին տեղափոխել մեծ ափսեի մեջ և մատուցել։

Հավի կոտլետներ խոզապուխտով և պանրով

котлеты
\

Խոզապուխտով և պանրով կոտլետները ամենահամեղներից են, հատկապես երբ տաք են: Խոզապուխտը և պանիրը կոտլետներին հաղորդում են անհավանական համ և բույր։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • աղացած հավի միս - 400 գրամ
  • պանիր - 80 գրամ
  • խոզապուխտ - 125 գրամ
  • ձու - 1 հատ
  • սոխ - 40 գ
  • աղ, պղպեղ
  • սխտոր - ըստ ճաշակի
  • բուսայուղ - տապակելու համար

Պատրաստման եղանակը

Խոզապուխտն ու պանիրը անցկացնել քերիչով, լցնել խորը թասիկի մեջ։ Ավելացնել հավի աղացած միսը, մանր կտրատած սոխը և սխտորը։ Ցանկության դեպքում թարմ սխտորը կարելի է փոխարինել սխտորի փոշիով: Այնուհետև ավելացնել ձուն, աղը և պղպեղը: Լավ խառնել զանգվածը ու մի փոքր թողնել:

Թաց ձեռքերով ձևավորել ցանկալի ձևի և չափի կոտլետներ, դնել նախապես տաքացրած տապակի մեջ և մարմանդ կրակի վրա յուրաքանչյուր կողմից տապակել քիչ քանակությամբ բուսայուղի մեջ 4-5 րոպե։

Խոզապուխտով և պանրով հավի կոտլետները պատրաստ են։ Կարելի է համադրել ձեր սիրելի ճաշատեսակի, սոուսի և թարմ բանջարեղենի հետ:

Հավի փափկամսով և համեմունքներով նրբաբլիթներ

блинчики

Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմորի համար

  • սոդա - 1 թեյի գդալ
  • աղ – 0.5 թեյի գդալ
  • շաքարավազ – 1 ճաշի գդալ
  • արևածաղկի ձեթ - 2 ճաշի գդալ
  • ձու - 3 հատ
  • ալյուր - 2 բաժակ և 1 ճաշի գդալ
  • կաթ – 1 լիտր

Խճողակի համար

  • հավի կրծքամիս  - 700 գրամ
  • գազար - 1 հատ
  • աղ, սև պղպեղ,
  • համեմի սերմ
  •  խմելի-սունելի
  • կարրի
  • համեմ

Պատրաստման եղանակը

Բլիթներ

Թասիկի մեջ լցնել սոդան, աղը, շաքարավազն ու ձուն, լավ խառնել, ավելացնել ալյուրը ու խառնել, որ դառնա պինդ խմոր: 1 լիտր կաթն աստիճանաբար լցնել խմորի վրա՝ թուլացնելով այն: Թույլ խմորը պատրաստ է, վերջում պետք է ավելացնել ձեթն ու լավ խառնել: Այնուհետև պատրաստի զանգվածը անցկացնել քամիչի միջով՝ տրորելով գնդիկները, որպեսզի զանգվածը հեղուկանա: Փոքր թավան լավ տաքացնել, անձեռոցիկով մի փոքր ձեթ քսել: Միջին չափի շերեփով խմորը շրջանաձև պտույտներով լցնել թավայի մեջ և ստանալ կլոր նրբաբլիթներ։

Խճողակ

Հավի կրծքամիսը խաշել, թել-թել անել, լցնել նախապես ձեթով տաքացված թավայի մեջ ու դնել մարմանդ կրակի վրա:

Գազարը քերիչով անցկացնել, ավելացնել հավի կրծքամսին: Այնուհետև ավելացնել համեմունքները՝ աղը, սև պղպեղը, համեմի սերմը, խմելի-սունելին, կարրին: Մի փոքր եփելուց հետո, անջատել և ավելացնել թարմ համեմը:

Թողնել մի փոքր սառչի, ապա յուրաքանչյուր նրբաբլիթի վրա մեկական ճաշի գդալ խճողակ լցնել և փաթաթել: Տապակել բլիթները երկու կողմից մինչև բոլոր կողմերից հավասարապես կարմրի:

Բարի ախորժակ...

Share:
Թեգեր: Ամանոր, բաղադրատոմս, մսային ճաշատեսակներ
Новый год выпечка
Նախորդ նյութը

Ամանորյա ամենահամեղ ու յուրօրինակ թխվածքի 3 բաղադրատոմսեր

Мамулн блюдо
Հաջորդ նյութը

Նոր ճաշատեսակ Ամանորի սեղանին. պատրաստում է Սեդրակ Մամուլյանը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Հրաշք հատապտուղ. ելակով երեք համեղ բաղադրատոմս

post-image
Սնունդ

Մրգային բում. բալով և շոկոլադով դասական չիզքեյք շոգ օրվա համար

post-image
Սնունդ

Բանջարեղենային համեղ ու օգտակար ընթրիքի 5 պարզ գաղտնիք

post-image
Սնունդ

Նրբահամ քյուֆթայի յուրօրինակ բաղադրատոմս՝ ռեստորատոր Գայանե Բրեիովայից (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"