Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Կատարյալ սուրճի բաղադրատոմս` հայտնի խոհարար Անուշ Միրզոյանցից (ՖՈՏՈ)

Ինչպե՞ս պատրաստել կատարյալ սուրճ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցը Facebook-յան իր էջում կիսվել է կատարյալ սուրճի բաղադրատոմսով։

 «Ինչպե՞ս պատրաստել կատարյալ սուրճ, լսիր ինքդ քեզ, ի՞նչ ես այսօր անում, ի՞նչ տրամադրություն ունես, հանգստությու՞ն, հրաշքնե՞ր»,- սրանք այն հարցերն են, որոնք, ըստ Անուշի, պետք է տաս ինքդ քեզ։

Անհրաժեշտ բաղադրիչներ 1 բաժակի համար

  • սև սուրճ - 2 թեյի գդալ
  • վարդի ջուր - 1 ճաշի գդալ
  • հիլ (կարդամոն) – 2-3 հատիկ
  • աղացած հիլ - դանակի ծայրով
  • մեխակ – 3-4 հատ
  • դարչին – 1 ձողիկ
  • կծու կարմիր պղպեղ - դանակի ծայրով
  • աղ - դանակի ծայրով
  • շաքարավազ - 1 թեյի գդալ
  • ջուր – 1.5 բաժակ

 «Ջուրը պետք է չափել այն բաժակով, որով խմելու եք սուրճը: Վերցնում եք ջազզվեն, լցնում սուրճը, սառը ջուրը, ավելացնում դարչինի ձողիկը, հիլի հատիկներն ու մեխակը: Այնուհետև ավելացնում եք շաքարավազն, աղն ու պղպեղը, ապա սկսում հարել։ Դնում եք մարմանդ կրակին ու անընդհատ խառնում: Երբ սուրճը սկսում է բարձրանալ, ավելացնում եք աղացած հիլն ու վարդի ջուրը, և կրկին խառնում։ Սպասում եք մինչև սուրճը կրկին բարձրանա, ապա վերցնում եք կրակից։ Թեյի գդալով հեռացնում ենք առաջացած փրփուրը և լցնում բաժակի մեջ»,- գրել է Անուշը։

Վայելեք...

Share:
ананас
Նախորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. արքայախնձոր

Հաջորդ նյութը

Կարտոֆիլով և աղացած մսով լազանյա. իտալական ուտեստի նուրբ և համեղ տարբերակ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ինչպես ընտրել ամանորյա սեղանի խմիչքը. էքսկլյուզիվ գաղտնիքներ` հատուկ Food&Wine-ի համար

post-image
Ըմպելիք ,  Տուրիզմ

SWN հեղինակավոր պարբերականը ներկայացրել է «Գինու ճանապարհ. Հայաստան» ուղեցույցը

post-image
Ըմպելիք

Կոճապղպեղով և անանուխով լիմոնադ. ամրապնդում ենք իմունիտետը

post-image
Ըմպելիք

Վիսկի լցնող հոգեբան. ինչպե՞ս են ապրում հայ բարմենները և ինչո՞ւ են մարդիկ նրանց վստահում ավելի շատ, քան ընկերներին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8534

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6077

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5457

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5205

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3394

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"