Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Կարտոֆիլով և աղացած մսով լազանյա. իտալական ուտեստի նուրբ և համեղ տարբերակ

Լազանյան խոհարարական գլուխգործոց է

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Լազանյան խոհարարական գլուխգործոց է: Այս իտալական ուտեստի պատրաստման տասնյակ տարբերակներ կան։ Լազանյայի ամենատարածված բաղադրատոմսը տոմատի սոուսով և աղացած մսովն է: Ահա այդպիսի լազանյայի պատրաստման տարբերակ ենք առաջարկում, բայց բաղադրատոմսն ավելի պարզ և արագ է:

Կարտոֆիլով և աղացած մսով լազանյան շատ համեղ է։ Եթե դեռ չեք փորձել լազանյայի շերտերը փոխարինել կարտոֆիլով, ապա շտապեք պատրաստել, վստահ ենք, որ բոլոր հարազատներն ու հյուրերը հիացած կլինեն:

Անհրաժեշտ բղադրիչներ

  • կարտոֆիլ - 8-9 հատ
  • աղացած խոզի միս (կարելի է վերցնել նաև հավի միս) - 500 գրամ
  • սոխ - 1 հատ
  • գազար - 1 հատ
  • տոմատի սոուս - 1 բաժակ
  • կաթ - 400 մլ
  • կարագ - 50 գրամ
  • ալյուր - 50 գրամ
  • աղ, պղպեղ - ըստ ճաշակի
  • բուսայուղ - 30 մլ
  • պանիր - 100 գրամ
  • սխտոր - 5-6 պճեղ

Պատրաստման եղանակը

Վերցնել միջին չափի գազար ու սոխ, մաքրել, լավ լվանալ և չորացնել։ Սոխը խորանարդիկներով կտրատել, իսկ գազարը քերիչով անցկացնել։ Տապակը տաքացնել, մի փոքր բուսայուղ ավելացնել, և բանջարեղենը լցնել տապակի մեջ։

Ամբողջ աղացած միսը միանգամից ավելացնել տապակի մեջ։ Աղացած միսը բանջարեղենով տապակել 10-15 րոպե, ընթացքում ավելացնել մանրացված սխտորը, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։

Մեկ բաժակ տոմատի սոուսը լցնել գրեթե պատրաստի խառնուրդի մեջ։ Ցանկության դեպքում սոուսը կարելի է փոխարինել թարմ լոլիկով։ Տոմատի սոուսով աղացած միսը շոգեխաշել 5-7 րոպե։

Կարտոֆիլը մաքրել, լվանալ և բարակ շերտերով կտրատել։ Այնուհետև պատրաստել սոուսը՝ կարագը դնել կաթսայի մեջ, հալեցնել, ավելացնել ալյուրը և արագ հարել։

Կարագին և ալյուրին դանդաղ ավելացնել կաթը` ընթացքում անընդհատ խառնելով։ 2-3 րոպե հետո սոուսը բավականաչափ կխտանա։ Սոուսին ըստ ճաշակի ավելացնել աղ և պղպեղ։ Միացնել ջեռոցը և տաքացնել մինչև 180 աստիճան։ Վերցնել այն տարան, որի մեջ պետք է պատրատվի լազանյան, և մի փոքր բուսայուղ քսել։ Առաջին շերտով դնել կտրատած կարտոֆիլի մեծ մասը, վրան ցանել աղ և պղպեղ։

Կարտոֆիլի վրա շերտով ավելացնել եփած խճողակը` աղացած մսով և բանջարեղենով։ Աղացած մսի վրա էլ լցնել կաթի սոուսը: Քերած պանիրը լցնել սոուսի վրա։ Պանրի վրա շարել մնացած կարտոֆիլը։ Շերտերը կարելի է 2-3 անգամ դասավորել՝ կրկնելով նույն հաջորդականությամբ։

Մնացած սոուսը լցնել կարտոֆիլի վրա և տեղափոխել ջեռոց։ Աղացած մսով  և կարտոֆիլով լազանյան եփել ջեռոցում 30-40 րոպե։

Աննկարագրելի համեղ ուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ…

Share:
Թեգեր: աղացած միս, բաղադրատոմս, լազանյա, կարտոֆիլ
Նախորդ նյութը

Կատարյալ սուրճի բաղադրատոմս` հայտնի խոհարար Անուշ Միրզոյանցից (ՖՈՏՈ)

Հաջորդ նյութը

Սնկով ֆունչոզա. չինական համեղ հրաշք` հայկական սեղանին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ինտերակտիվ քարտեզ. Երևանի սրճարաններն ու ռեստորանները, որոնք աշխատելու են ամանորյա գիշերը

post-image
Սնունդ

«Ծիրանի այգի» ռեստորանը կատարյալ վայր է հարսանեկան տոնակատարության համար

post-image
Սնունդ

Վիտամինային ռումբ. կարմիր ոսպով համեղ կրեմապուրի բաղադրատոմս

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ելակով համեղ թխվածք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8603

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6253

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5610

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5299

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3534

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"