Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ցուկինիով կրեմապուր՝ հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցից. (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Ցուկինիով համեղ կրեմապուրի բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/.  Հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցը Food&Wine պորտալին ներկայացրել է ցուկինիով կրեմապուրի բաղադրատոմս:

Անհրաժեշտ բաղադրիչներ հավի արգանակի համար

  • հավ - 1 կիլոգրամ
  • ջուր – 2.5 լիտր
  • նեխուր - 10 գրամ
  • դափնու տերև - 3 հատ
  • սև պղպեղ (հատիկ) - 10 հատ
  • գազար - 1 հատ
  • սոխ - 1 հատ
  • սխտոր - 3 պճեղ
  • աղ - 2 գրամ
  • մաղադանոսի ցողուններ - 10 հատ

Հավի միսը դնել կաթսայի մեջ, վրան ավելացնել ջուր,  դնել բարձր կրակի վրա, մինչև սկսի եռալ։ Վրայից հեռացնել գոյացած փրփուրը, ապա դնել մարմանդ կրակի վրա, ըստ ցանկի ավելացնել բոլոր բաղադրիչներն ու եփել 2.5 ժամ։ Թողնել, որ սառչի և մաղի միջով անցկացնել:

Անհրաժեշտ բաղադրիչներ կրեմապուրի համար

  • հավի արգանակ - 500 մլ
  • ցուկինի - 400 գրամ
  • կաթի սեր 20% - 100 մլ
  • թարխուն - 10 գրամ
  • աղ - 2 գրամ

Անհրաժեշտ բաղադրիչներ «պաղպաղակի» համար

  • այծի պանիր - 250 գրամ
  • կաթի սեր 33% - 150 մլ
  • կաթ - 150 մլ
  • աղ - 2 գրամ

Կաթը և կաթի սերը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակի վրա, չթողնել, որ հասնի եռման աստիճանի։ Պանիրը մանր քերիչով անցկացնել ու ավելացնել կաթնային զանգվածին՝ կրակը հնարավորինս մարմանդ թողնելով։ Եփել այնքան, մինչև պանիրն ամբողջությամբ հալվի։ Թողնել, որպեսզի խառնուրդը մի փոքր սառչի։ Հարել բլենդերով և թողնել, որ հանգստանա: Լցնել պլաստիկ տարայի մեջ։ Դնել սառցախցիկի մեջ 5 ժամ՝ մինչև ամբողջովին պնդանա։

Ժամը մեկ հանել սառցախցիկից և լավ խառնել, որպեսզի ավելի միասեռ զանգված ստացվի: Մատուցելուց առաջ կրեմապուրը զարդաել «պաղպաղակի» գնդիկներով։-0-

Share:
Թեգեր: բաղադրատոմս, կրեմապուր, ցուկինի
королек хурма
Նախորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. արքայանարինջ

груща
Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. տանձ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Կազմվածքի համար ամենաօգտակար և վնասակար միրգն ու հատապտուղը

post-image
Սնունդ

Երբ ավելորդ քաշը խնդիր չէ. հայկական համեղ գաթայի պատրաստման գաղտնիքը

post-image
Սնունդ

Հայերի կողմից սիրված արևելյան քաղցրավենիք. հետաքրքիր փաստեր հալվայի մասին

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. Պեստո սոուս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"