Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Նրբահամ քյուֆթայի յուրօրինակ բաղադրատոմս՝ ռեստորատոր Գայանե Բրեիովայից (ՖՈՏՈ)

Ռեստորատոր և ֆուդ-բլոգեր Գայանե Բրեիովան ներկայացնում է քյուֆթայից ռոլլի ու խավարտի բաղադրատոմս:

Մոսկվայաբնակ ռեստորատոր և ֆուդ-բլոգեր Գայանե Բրեիովան ներկայացնում է հայկական համեղ մսային ուտեստի՝ քյուֆթայի և հաճարով ու սպանախով խավարտի սեփական բաղադրատոմսը։

Քյուֆթայից ռոլլ

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • տավարի միս - 400 գրամ
  • սոխ - 1 հատ
  • կոնյակ - 50մլ
  • ձու - 1 հատ
  • սպանախ - 400 գրամ
  •  փափուկ պանիր  -120 գրամ
  • ընկույզ - 60 գրամ
  • հաճար - 150 գրամ

Պատրաստման եղանակը

Հարել շոգեխաշած տավարի միսը` ստանալով նուրբ և փափուկ զանգված: Ավելացնել շատ մանր կտրատած սոխը, ձուն, կոնյակը և բոլորը միասին հարել մինչև միատարր զանգված դառնա։

Այնուհետև քյուֆթայից պետք է պատրաստել ռոլլ։ Վերցնել սննդի համար նախատեսվավծ թաղանթ, վրան բարակ շերտով դնել հարած միսը։ Գործողությունն անելու ընթացքում պետք է թրջել ձեռքերը, որպեսզի այն հեշտությամբ բացվի։ Այնուհետև մսի վրա լցնել թարմ սպանախը, պանիրն ու մանրացված ընկույզը։ Վերջում պետք է փաթաթել ռուլետի տեսքով, ապա կրկին փաթաթել փայլաթիթեղով ու եփել եռացրած ջրի մեջ 15-20 րոպե։

Առանձին եփել հաճարը, ապա այն տապակել թարմ սպանախի տերևների հետ ու դնել ափսեի մեջ։ Ռոլլը անկյունագծով կտրատել, մատուցել սպանախի հետ պատրաստված հաճարով:

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: բաղադրատոմս, Գայանե Բրեիովա, սպանախ, քյուֆթա
груща
Նախորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. տանձ

Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. նուռ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամենաօգտակար դիետան, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ցանկում

post-image
Սնունդ

Առջևում ձմեռ է. հայկական խոհանոցի 4 ամենահամեղ ու տաք ճաշատեսակները

post-image
Սնունդ

Ցուկինիով կրեմապուր՝ հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցից. (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

post-image
Սնունդ

Ինչպես չհավաքել ավելորդ կիլոգրամներ`մնալով տանը ողջ օրը. Lifehack հայ դիետոլոգից. ԷՔՍԿՅՈՒԶԻՎ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"