ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Դիլիջանի քաղաքային զբոսայգում մայիսի 6-ից 8-ն անցկացվեց Հայաստանում խոշոր գաստրոնոմիկ փառատոնը՝ GASTROFEST–ը։
20-ից ավել մասնակից, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, գինու տներ, Հայաստանի տարբեր մարզերից բնական մթերքների և խմիչքների արտադրողներ, հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը։

Փառատոնի մասնակիցները հյուրերի համար պատրաստել էին ճաշատեսակների ու խմիչքների այն հավաքածուները, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը։ Նրանք նաև կիսվեցին իրենց խոհարարական ավանդույթներով և սեփական հեղինակային հայեցակարգի գաղտնիքներով:
Գաստրոնոմիկ քվեսթի շրջանակներում հյուրերը Դիլիջանի ռեստորաններում խոհարարական թեմաներով հատուկ առաջադրանքներ կատարեցին։ Յուրաքանչյուր փառատոնի օրվա վերջում հայտարարվում էին քվեսթի հաղթողները։

Գաստրոնոմիական տոնավաճառից բացի անցկացվեցին խոհարարական վարպետության դասեր, մրցույթներ և ազգային պարերի վարպետաց դասեր «Կարին» համույթի կողմից։

Փառատոնի յուրաքանչյուր օրն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ և համերգներով տարբեր հայ երաժիշտների ու խմբերի կողմից, այդ թվում՝ Միքայել Ոսկանյան և Թառափ Տրիո, Tmbata Orchestra, «Տիեզերք» բենդ, Ավելուկ, Ռոզեն Թալ, Հայկ Կարոյի, Նիկ Տեր-Հովհաննիսյան, Դեյվ Գեոդակյան, Արման Փեշտմալջյան և DJ Սերժո:

Փառատոնին ներկայացվել է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղ կարելի էր գնել դիզայներական հուշանվերներ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից։ Ամբողջ հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքներին։–0–
